11:34
Տղամարդիկ ատում են, երբ կանայք հագնում են…
 

   

Ահա մի հետաքրքիր հարցման արդյունքներ, որն անցկացրել է Huffingtonpost-ը:  Պարզվում է`  նորաձևության վերջին տենդենցներն այդքան էլ սիրելի չեն շատ տղամարդկանց կողմից:  Տեսեք, թե ինչ պատասխաններ է տվել տղամարդկանց մեծ մասը «Ես ատում եմ, երբ կանայք հագնում են…» հարցին:

Բարձր ուսերով կոստյումներ, բլուզներ: 80-ականների` մեր օրեր վերադարձած այս ոճը, պարզվում է, տղամարդկանց սրտով չէ:

 



«Բարձրակրունկ» բոթասներ և կեդեր: Այս տարի բավականին լայն տարածում գտան «սնիկերս» կոչվող կեդերը, որոնք միանշանակ չընդունվեցին շատերի կողմից, այդ թվում և կանանց:

 



Սուր քթով կոշիկներ: Հավանաբար արական սեռի ներկայացուցիչներին դեռ խորթ է նորաձևություն վերադարձած կոշիկի այս ձևը:

 



Լայնեզր գլխարկներ:  Նախկինում նման գլխարկներ ընդունված էր կրել միայն ծովափում, իսկ այժմ` գրեթե ամենուր: Սակայն տղամարդկանց մեծ մասի կարծիքով` այն չափազանց հնաոճ է դարձնում կնոջը:

 



Լեգինսներ: Այս շրջանում բավականին նորաձև համարվող լեգինսները ամեմափրկիչ դեր են կատարում աղջիկների կյանքում: Դրանք կարելի է կրել և’ զգեստի տակից և’ երկար բլուզների, տունիկաների հետ: Բայց տղամարդկանց համար պարզապես անհասկանալի է, թե ինչու են որոշ աղջիկներ տաբատի փոխարեն կրում դրանք:

 



Բարձր գոտկատեղով ջինսեր: Տղամադրիկ շատ ճիշտ են նկատել, որ այս տեսակ տաբատները ամեն աղջկա չէ, որ սազում են, և այսպիսի տաբատ կրելու համար պետք է անթերի կառուցվածք ունենալ: Նույնը վերաբերում է նաև բարձր գոտկատեղով շրջազգեստներին:

 



Մեծ չափսերի գործած բլուզներ: Նման անփույթ բլուզներն, ըստ տղամարդկանց, սազում են ձկնորսներին և որսորդներին, բայց ոչ իգական սեռի նուրբ ներկայացուցիչներին:

 



Վերջին տարիներին նորաձև դարձած բասկան այդքան էլ դուր չի գալիս տղամարդկանց: Նրանց կարծիքով` աղջիկները ասես հղի լինեն, երբ նման զգեստ կամ բլուզ են կրում:

 



Բանտեր: Որքան էլ նորաձև լինեն տարբեր տեսակի բանտերը ու դրանցով արված աքսեսուարները, դրանցով կանայք մանկական տեսք ունեն:

 

 

http://fashionyan.wordpress.com


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 4065 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մոդա, բազմազան խորհուրդներ կանանց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ