17:05
«Օգտակար սովորություններ»-ը կարող են և վնասակար լինել. անպայման կարդա՛...
 

   

«Օգտակար սովորություններ»-ը կարող են և վնասակար լինել. անպայման կարդա՛...Առողջության համար տրվող խորհուրդներն ընդունել-չընդունելուց առաջ միշտ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր օրգանիզմ առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Այնպես որ միշտ չէ, որ օգտակար համարվող սովորությունները կիրառելի են միանշանակ և բոլորի դեպքում… Քննարկենք դրանցից մի քանիսը:


8-ժամյա քունը, որ մեզ մանկուց սովորեցնում են, թե ամենաճիշտ ու առողջ ապրելակերպն է,  պետք չէ ընդունել որպես դոգմա: 

Ցերեկվա ընթացքում 15-20 րոպե ննջելը շատ բժիշկների կարծիքով ավելի շուտ կվերականգնի ուժերը, քան 2 ժամ ավելի գիշերային քունը: Հասուն մարդու համար քնելու նորման կարող է լինել  6-7 ժամը:


Լվացվել առավոտյան և երեկոյան, իհարկե, անհրաժեշտ է, բայց առանց ֆանատիզմի:  

Դե, իհարկե, կարիք չկա ոտքից գլուխ հակաբակտերիալ օճառով լվացվել առավոտյան և երեկոյան: Բժիշկ-մաշկաբանները զգուշացնում են, որ  հիվանդագին հետևել մաքրությանը չի կարելի: Դա բերում է բորբոքումների, չորության: Տաք ջուրը օճառի հետ միասին հանում է բնական ճարպաշերտը, որով ծածկված է առողջ մաշկը: Կարելի է, օրինակ, երբեմն էլ սառը ջրով լվացվել և  առանց օճառի:

 

 
«Օգտակար սովորություններ»-ը կարող են և վնասակար լինել. անպայման կարդա՛...
 

Տանը չափազանց մաքրությունը վնասակար է, հատկապես՝ երեխաների համար: 

Ստերիլիզացված միջավայրը, որով միշտ փորձում են շրջապատել իրենց երեխաներին հոգատար մայրիկները, վնասում է օրգանիզմի իմունային համակարգին: Որպես կանոն մեծանում է ասթմայով հիվանդանալու հնարավորությունը: Օրգանիզմի իմունային համակարգը պետք է անընդհատ պայքարի մեջ լինի:

 
Մեծահասակներին հետճաշյա  քունն ավելի լավ է փոխարինել զբոսանքով:  

Ուտելուց հետո, հատկապես եթե մենք չենք շտապում, միշտ ուզում ենք մի փոքր ննջել:  Բայց հիշեք, որ հենց պառկեք, կալորիաները դառնալու են ճարպաշերտ: Ուտելուց հետո քունը կարող է հանգեցնել նաև 2-րդ աստիճանի շաքարախտի: Ցերեկային քունը փոխում է հորմոններից մի քանիսի ակտիվությունը, ինչն էլ մեծացնում է այս հիվանդության առաջացման հավանականությունը:
 

Ճիշտ շնչեք: 

Բոլորս էլ լսել ենք այն մասին, որ պետք է ամբողջ կրծքավանդակով շնչել: Սակայն շատ գիտնականներ խորհուրդ են տալիս շնչել որովայնով: Կրծքավանդակող շնչառությունը պահեստային է. այն պետք է օգտագործել միայն այն դեպքում, երբ հնարավոր չէ որովայնով շնչել: Բացի դրանից պետք է հստակ ռիթմով շնչել` 12-20 շունչ րոպեում: Շատ կարևոր է նաև շնչելու և արտաշնչելու արանքում փոքրիկ դադար տալ:


 

Уборка дома и квартиры. Практические советы


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2625 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ ապրելակերպ, ագտակար խորհուրդներ բազամազան, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ