11:00
Նիհարել հաճույքով
 

   


Նիհարել ցանկացողները պետք է զգույշ լինեն դիետա ընտրելիս: Երկարատև կիսաքաղց վիճակը սթրես է օրգանիզմի համար, այդ պատճառով էլ դիետաները նախ և առաջ անդրադառնում են նյարդային համակարգի վրա (տրամադրության անկումներ, ընկճվածություն, գերլարվածություն և այլն): Հետևաբար, դիետան պետք է ոչ միայն նպաստի քաշի նվազեցմանը, այլև ապահովի լավ ինքնազգացողությամբ: Գոյություն ունեն փոքրիկ խորամանկություններ, որոնք կօգնեն դիետա պահելու ընթացքում չփչացնել տրամադրությունը:  

Նիհարել հաճույքով


Եթե օրգանիզմը քաղցր է պահանջում, կարող եք մի կտոր դառը շոկոլադ կամ մի քանի հատ խուրմա ուտել: Դրանք շատ քաղցր են, միևնույն ժամանակ չեն գիրացնում:

Չի կարելի օրգանիզմն իսպառ զրկել քաղցրեղենից, չէ՞ որ դրանք ածխաջրեր են պարունակում, որոնք էլ «սնում» են էներգիայով և առույգությամբ: Բացի այդ, հայտնի է, որ չափավոր քանակությամբ շոկոլադը բարձրացնում է տրամադրությունը:
Պետք չէ մոռանալ նաև համեմունքների մասին. դրանք համուհոտ են տալիս կերակրատեսակներին և չեն գիրացնում: Տրամադրությունը բարձրացնելու համար կարևոր է նաև կերակրի մատուցումը: Բացի այդ, գեղեցիկ մատուցված ուտեստն ավելի հեշտությամբ է մարսվում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 2840 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Դիետաներ, մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ