08:40
Նարինջը և՛ համեղ է, և՛ օգտակար
 

   

Նարինջը և՛ համեղ է, և՛ օգտակարՆարինջ սիրում են բոլորը` թե՛ փոքրերը, թե՛ մեծերը: Եվ Ճիշտ են անում. նարինջը օժտված է օգտակար և բուժիչ մի շարք հատկություններով: Որպես C վիտամինի հարուստ աղբյուր` այն բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը` պաշտպանելով վարակներից, հարբուխից, իսկ նատրիումի և կալիումի կատարյալ չափաբաժինների շնորհիվ` կարգավորում արյան զարկերակային ճնշումը և խոլեստերինի մակարդակն արյան մեջ, կանխում աթերոսկլերոզը, ճարպակալումը:

Այս հիանալի պտուղն աղիքները մաքրում է թունավոր նյութերից` դրանով իսկ դանդաղեցնելով օրգանիզմի ծերացման ընթացքը և կանխելով բազմաթիվ հիվանդություններ: Միևնույն ժամանակ նպաստում է մարսողության լավացմանը, կարգավորում նյութափոխանակությունը:

Նարնջի բաղադրության ամենակարևոր նյութերից  են կիտրոնաթթուները, որոնք արդյունավետորեն կանխում են չարորակ ուռուցքների զարգացումը, դրական ազդեցություն ունենում նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա: Փորկապության դեմ արդյունավետ միջոց է նարնջի թարմ քամած հյութը. առավոտյան պետք է խմել 1 բաժակ`  քաղցած ժամանակ: 

 Вся правда об апельсинах: чем полезны апельсины, полезные свойства апельсина


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1185 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ