07:27
Մշտական հոգնածությունը հաղթահարելու խորհուրդներ
 

   

Կյանքի ժամանակակից ռիթմը վատ անդրադարձ է ունենում մեր առողջության վրա։ Մասնավորապես ավելի ու ավելի հաճախ մարդիկ զոհ են դառնում խրոնիկ հոգնածության, որի պատճառով կորցնում են աշխուժությունը և պարզապես լավ տրամադրությունը։ Ահա ինքնաբուժման մի քանի տարբերակներ, որոնք կարելի է պարզապես փորձել, բայց բժշկին այցելել ևս պետք է։

 

Մշտական հոգնածությունը հաղթահարելու խորհուրդներ

 

Շրջակա միջավայրի փոփոխում

Պարզվում է, որ այս հիվանդությամբ ամենից հաճախ տառապում են մեծ քաղաքների բնակիչները։ Դա կապված է վատ էկոլոգիայի, ճառագայթման բարձր մակարդակի հետ։ Մեր արագընթաց առօրյայում ավելի հաճախ ենք հանդիպում սթրեսների։ Փորձեք արձակուրդ վերցնել աշխատանքից և որոշ ժամանակով տեղափոխվել գյուղում մի տնակ կամ մեկ այլ հեռու տեղ, որ ազատվեք ամեն օր կրկնվող ռիթմից, տաղտուկից։

 

Սպորտային ծանրաբեռնվածություն

Որպեսզի շեղվեք խրոնիկ հոգնածության ախտանիշից, պետք է բավականաչափ ուշադրություն հատկացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությանը։ Հատկապես օգտակար կլինեն լողը կամ ջրային աերոբիկան։  Օգտակար է նաև ուղղակի զբոսանքը։ Չմոռանաք առավոտյան մարմնամարզության մասին։

 

Ճիշտ սննդակարգ

Պետք է ճիշտ սննդակարգ պահել, քանի որ այն շատ մեծ ազդեցություն ունի օրգանիզմի վրա։ Ձեր սննդակարգում ավելացրեք ձկան յուղոտ տեսակները։ Մասնագետների կարծիքով՝ դա դրական ազդեցություն է ունենում ուղեղի քիմիական բալանսի վրա և օգնում է ազատվել գլխացավերից։

 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 772 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հոգեկան անդորր, առողջարան | Վարկանիշ: 2.0/1
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ