22:20
Տիբեթական բժշկությունը առողջության պահպանման մասին
 

   


Տիբեթական բժշկությունը առողջության պահպանման մասին

Պետք է ապրել մաքուր, առանձնացված և հոգեթով վայրում, որտեղից ոչ մի խանգարող հանգամանք չկա:

Մարմինդ մաքուր պահիր, լողացիր: Լողը ուժեղացնում է կիրքը, ուժը, կյանքին գույներ է տալիս, մաքրում է քրտինքը, կեղտը, հոտը, հանում է հոգնածությունը, հագեցնում է ծարավը և հովացնում է: Սակայն լողալը հակացուցված է շոգից առաջացած փորլուծության, փքվածության, քթի և աչքի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև ուտելուց հետո: Մշտապես յուղերով օծումը կանխում է ծերացումը, սակայն պետք չէ դրանք չարաշահել: Դրանք հակացուցված են ծերերի և երեխաների, ինչպես նաև սրտային, ստամոքսի և թոքերի հիվանդություններ ունեցող մարդկանց: Յուղերով մերսումները նպաստում են ճարպերի հալեցմանը:

Մաքուր պահիր լեզուդ և հոգիդ, դրանք հեռու պահիր մեղքերից: Հրաժարվիր վատ գործերից, լավն արարիր, ինչքան էլ որ խաչընդոտեն: Ոչ բոլոր լսածներդ ընդունիր որպես ճշմարտություն, այլ հիմնովին ստուգիր:

Կանանց մի' լսիր, խոսքդ մատուցիր ծանրակշիռ կերպով: Հավատարիմ և սիրելի մարդկանց մոտ մի' խուսափիր բաց խոսելուց: Եղի'ր անշտապ, բայց հստակ, խաղաղ և արագ մտիր շփման մեջ: Պահպանի'ր ընկերությունը, կապերը, մի' մոռացիր բարեգործության մասին: Հարգի'ր ուսուցչիդ, հորդ, մեծերին ընդհանուր առմամբ:

Ապրիր` սիրտդ ու հոգիդ համաձայնեցնելով  բարեկամներիդ և ընկերներիդ հետ: Քո սխալներն ու պարտությունն ընդունի'ր, իսկ եթե հաղթես` զուսպ եղիր: Եթե խելացի ես` մի' մեծամտացիր, եթե հարուստ ես` չափդ իմացիր:

Ցածրերին մի' ճնշիր, իսկ բարձրերին մի' նախանձիր: Սրիկաներին քեզ ընկեր կամ թշնամի մի' դարձրու: Ուրիշի ունեցվածքին աչք մի դիր:

Խուսափի'ր սխալներից և մեղքերից: Հոգեկան ուժերդ մի' ծախսիր, օգնիր տանջվածներին, հիվանդներին և խեղճերին ինչով կարող ես: Որդերից սկսած, բոլորին վերաբերվիր ինչպես քո անձը: ժպտա' անկեղծ և ի սրտե, ուղիղ խոսիր:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2791 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հոգեկան անդորր, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ