00:49
Եվս մեկ անգամ սոխի օգտակարության մասին
 

   

 
 
 
Իր ուժի և դաժանության համար Անգլիայի թագավոր Ռիչարդ I-ը ստացել էր Առյուծասիրտ մականունը: Նա չգիտեր, թե ինչ է պարտությունը, և նրա բոլոր հաջողությունները կապվում էին այն հմայիլի հետ, որը նա կրում էր կրծքի վրա: Համարվում էր, որ այն կռվի ժամանակ պահպանում էր թագավորին, զերծ էր պահում կախարդանքից: Պարզվում է, որ այդ հմայիլը սովորական սոխն էր: 
 
Սոխը հին ժամանակներում լայնորեն կիրառվում էր բժշկության մեջ: Հանրահայտ հին հույն բժիշկ Դիոսկորիդեսը խորհուրդ էր տալիս այն օգտագոծել թունավոր օձերի և միջատների խայթոցների ժամանակ: Այդպիսի դեպքերում նա վերքերի վրա էր դնում սոխի, անանուխի և աղի խառնուրդը: Ոչ պակաս հայտնի հռոմեացի Գալենը ասում էր, որ սոխն օգտակար է ֆլեգմատիկների համար, իսկ ահա դյուրագրգիռ մարդկանց այն խորհուրդ չի տրվում օգտագործել սննդի մեջ: Միջին Ասիայում Ավիցեննան ջուրը մաքրելու համար խորհուրդ էր տալիս օգտագործել սոխի կեղևը:
 
Սոխով հանել են ատամնացավը` սոխի հյութը լնդերին կաթեցնելով: Յուղի մեջ եփված սոխով պայքարում էին դիզենտերիայի դեմ: Մազաթափությունը կանխելու համար գլխամաշկի վրա դնում էին քերած սոխ: Սոխի օգնությամբ պահպանում էին թարմ միսը: Գլխացավը հանելու համար սոխը բաժանում էին երկու մասի և դնում էին քունքերի վրա: Կեղևների եփուկով ներկում էին մազերը:
 
Սոխն իր մեջ հսկայական քանակով օգտակար նյութեր է պարունակում: Օր. Դրա մեջ շաքարն ավելի շատ է, քան ասենք, խնձորի և տանձի  մեջ: Սոխը խորհուրդ է տրվում օգտագործել հում վիճակում: Սոխը հարուստ է երկաթով` ընդ որում ոչ միայն գլուխը, այլ նաև կանաչ մասը: Հատկանշականն այն է, որ եփելիս կամ տապակելիս երկաթը չի կարում:
Այսօր սոխի ամենակարևոր բաղադրիչը կվերցետինն է, որը հանդիսանում է հզոր հակաքաղցկեղային տարր: Սոխը հարուստ է նաև կալիումով, որը բարենպաստ կերպով անդրադառնում է մարդու սիրտ-անոթային համակարգի վրա: Սոխի մեջ շատ ասկորբինաթթու, B և PP խմբի վիտամիններ, կարոտին, եթերային յուղ և 2% սպիտակուց:
 
Մասնագետների համոզմամբ տարվա ընթացքում յուրաքանչյուր մարդ պետք է օգտագործի մոտ տաս կիլոգրամ սոխ: Սակայն սոխն ունի ևս մեկ յուրահատկություն. ուտելուց հետո բերանից տհաճ հոտ է գալիս: Հոտի դեմ կարելի է պայքարել հետևյալ կերպ. պետք է սոխի օգտագործումից հետ վառված հաց, կամ էլ տապակած ընկույզ ուտել:  
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3637 | Ավելացրեց: Admin | Տեգեր: հոգեկան անդորր, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ