21:40
Մեր սիրելի մրգի՝ ծիրանի օգտակար հատկությունները
 

   

Կալիումի պարունակությունը ծիրանի չրում ավելի շատ է, քան թարմ մրգում: Տարբեր չրերի մեջ կալիումի ամենաբարձր քանակությունը հենց ծիրանի չրում է, երկրորդ տեղում չամիչն է, երրորդում` խնձորի չիրը:

 

Մեր սիրելի մրգի՝ ծիրանի օգտակար հատկությունները

 

Կալիումը հանքանյութ է, որն անհրաժեշտ է սրտամկանի և նյարդաբջիջների նորմալ գործունեության համար: Ծիրանն օգտակար է փորկապության դեպքում, քանի որ պարունակում է մեծ քանակով պեկտիններ, իսկ դրանք մասնակցում են նյութափոխանակության գործընթացին, վերացնում փորկապությունն ու առհասարակ նպաստում ստամոքսաղիքային համակարգի նորմալ գործունեությանը:
Ծիրանը նպաստում է խոլեստերինի մակարդակի իջեցմանը` արգելակելով խոլեստերինի ներթափանցումն արյուն:
 
Ծիրանի հայկական տեսակներում մեծ քանակությամբ յոդ կա: Ծիրանը շատ քաղցր միրգ է, ըստ այդմ՝ սախարոզ է պարունակում: Այս մասին պետք է հիշեն հատկապես այն մարդիկ, ովքեր տառապում են շաքարախտով, և նրանք, ովքեր հետևում են իրենց քաշին:
 
Ծիրանի կորիզն իհարկե  շատ համեղ է, բայց խորհուրդ չի տրվում այն օգտագործել, քանի որ պարունակում է HCN (ցիանջրածնական թթու), որը թունավոր նյութ է և թեթևակի դառնություն է հաղորդում:
 
Ծիրանի հյութը նույնպես  ունի օգտակար հատկություններ, մասնավորապես՝ օգնում է ստամոքսահյութի բարձր թթվայնության հետևանքով առաջացած այրոցների դեպքում:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1839 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ