11:18
«Մենք այն ենք, ինչ ուտում ենք». ինչպե՞ս գրագետ սնվել
 

   

«Մենք այն ենք, ինչ ուտում ենք». ինչպե՞ս գրագետ սնվելՍա հին հունական ասացվածք է, որը գուցե կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ, պետք չէ հրաժարվել որևէ մթերքից կամ տառապել զանազան դիետաների դիմելով: Պարզապես պետք Է ճիշտ սնվել:

Ամերիկացի Հերբերտ Շելտոնը գտավ մի մեթոդ, որին հետևելով՝ կարող եք կարգավորել ձեր քաշը: Այդ մեթոդի էությունն այն Է, որ անհամատեղելի մթերքներն իրար խառնելու փոխարեն, դրանք պետք է առանձին- առանձին ուտել: Նա ուտելիքները բաժանեց խմբերի: Ըստ նրա, եթե ցանկանում եք գրագետ սնվել, ուրեմն այդ դասակարգումը պետք է անգիր իմանաք այնպես, ինչպես բազմապատկման աղյուսակը և տարբեր խմբերի պատկանող մթերքները միասին չուտեք: 

Այդ խմբերն են.

Սպիտակուցներ - ընկուզեղեն, լոբեղեն, սոյա, միս, ձուկ, հավկիթ, պանիր,
ճարպեր - սերուցք, թթվասեր, ճարպ, կարագ
Քաղցր մրգեր - բանան, խուրմա, չամիչ, թուզ, սև սալորաչիր,
Կիսաթթու մրգեր - բալ, խնձոր, դեղձ, տանձ, ծիրան, մանգո,
Թթու մրգեր և բանջարեղեն - նարինջ, արքայախնձոր, նուռ, թուրինջ, կիտրոն, դեղձ, խաղող, լոլիկ:

Տարբեր խմբերի պատկանող մթերքներից կարելի է միայն համադրել օսլան և ճարպերը, այսինքն՝ տապակած կարտոֆիլը կարելի է ճարպի հետ ուտել, բայց կոտլետի հետ՝ ոչ մի դեպքում: Իսկ բուտերբրոդների մասին ընդհանրապես պետք է մոռանալ, քանի որ օսլան չի համատեղվում սպիտակուցների հետ: Կան նաև ոչ մի խմբի հետ չհամատեղվող մթերքներ, օրինակ, դդումը: Այն կարելի է ուտել միայն հերթական սնունդն ընդունելուց երկու ժամ հետո: 

Այդպիսին է նաև կաթը, քանի որ դրա մեջ միաժամանակ և՛ սպիտակուցներ, և՛ ածխաջրեր կան: Ըստ այս մեթոդի՝ երեխաներին մայրիկների կողմից պարտադրվող ապուրներն իսկական փորձություն են ստամոքսի համար: 

Գրագետ սնվելու համար պետք է պահպանել մի կանոն ևս. ուտելուց կես ժամ առաջ հարկավոր է մեկ բաժակ որևէ հեղուկ խմել:


Ինչպե՞ս ճիշտ սնվել ամեն օր և նիհարել


Ինչպես ճիշտ ընդունել սնունդը գիշերը՝ մկանային զանգված հավաքելու համար


Ինչպե՞ս ճիշտ սնվել հղիության ընթացքում


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1012 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ