18:09
Ունիվերսալ դիմահարդարում և այլ օգտակար խորհուրդներ
 

   

Ստացեք ավելին՝ խնայելով

Չունե՞ք ժամանակ կամ բավարար գումար: Երկակի ազդեցությամբ ապրանքատեսակներն օգնում են ձեզ: Դրանք խնայում են ժամանակը, քիչ տեղ են գրավում տանը: Իսկ ամենալավը՝ դրանք խնայում են ձեր դրամապանակը, քանի որ ծախսում եք քիչ, ստանալով շատ:

 

Ունիվերսալ դիմահարդարում


Խոնավություն և պաշտպանություն

Առավոտյան որքան էլ, որ շտապեք, երբեք բաց չթողնեք ձեր մաշկի խոնավացման գործընթացը: Ինչու՞ չպաշտպանել մաշկը արևի ճառագայթներից: Օգտագործեք Արևից SPF պաշտպանող խոնավացնող միջոց ձեր դեմքը փափուկ, թարմ և փայլուն պահելու համար:  Բազմաթիվ խոնավացնող ու արևապաշտպան  միջոցները պետք է կիրառել դիմահարդարումից առաջ:  Եթե պատրաստվում եք արևի տակ ժամեր անցկացնել, ապա կիրառեք առավել ազդեցիկ արևապաշտպան նախքան դուրս գալը:

Ունիվերսալ դիմահարդարում

Դիմահարդարմանը հատկացվող ժամանակի կրճատման համար անհրաժեշտ է նվազեցնել օգտագործվող ապրանքատեսակների քանակը: Գնեք վառ գունային քսուք-կարմրաներկ և շտապելիս կիրառեք շուրթերին, աչքերին և այտերին գույն հաղորդելու համար: Այս եռակի օգտագործման ապրանքատեսակը նաև գունաբացում է և փոքր տեղ է գրավում:

Փափկացում և արև

Ամռանը անհրաժեշտ է վառ և գեղեցիկ տեսք ունենալ: Ձեր խոնավացնող միջոցն ամռանը փոխարինեք աստիճանական բրոնզերով, ինչը նուրբ փայլ կհաղորդի մաշկին: Ինքնարևայրուքի միջոցները առկա են մի քանի տեսակներով: Դուք արևայրուք կստանաք առանց արևահարման և արևի վնասակար հատկությունների:  

Ձեր ամենօրյա խոնավացնող միջոցը փոխարինեք մեկ այլով, որը երանգ է հաղորդում մաշկին: Եթե լոսյոնով հնարավոր է այնպիսի տեսք հաղորդել, իբր մի քանի օր արևայրուք եք ստացել, ապա անհրաժեշտություն չկա երանգավորող քսուք կամ դիմափոշի կիրառել:

Վրձնի կրկնակի օգտագործում

Ի՞նչ եք անում սևաներկի խոզանակ-փայտիկը, երբ վերջանում է սևաներկը, դեն եք նետում,  ճի՞շտ է: Հաջորդ անգամ նոր սևաներկ գնելիս, հին սևաներկի վրձինը լվացեք օճառով և չորացրեք: Կիրառեք այն սևաներկը տարածելուց հետո  թարթիչները սանրելու համար: Այն գործում է առավել լավ, քան խանութից ձեռքբերված վրձինները:

Վերջ այտուցված աչքերին

Հետևեք ձեր աչքերին, քանի որ նրանք են արտահայտում մեր արտաքին և ներքին գեղեցկությունը: Եթե ձեր աչքերը հակված են այտուցման, ապա օգտագործեք հատուկ նախատեսված քսուքներ և թարմացրեք աչքերը:

Բուժեք և թաքցրեք բշտիկները

Առավոտյան արթնանալ մի նոր բշտիկով օրվա վատ սկիզբ է: Այն նաև չարչարանք է ավելացնում ձեր դիմահարդարման համար: Դուք պետք է աշխատեք ոչ միայն լուծել այդ խնդիրը, այլ նաև ծածկել այն: Գտեք մի ապրանքատեսակ, որը կկատարի այդ երկու գործառույթը և կխնայի թանկարժեք ժամանակը: Բազմաթիվ ապրանքատեսակներ բուժում են բշտիկները՝ քողարկելով դրանք:

Փափկացրեք մաշկը ցնցուղի ընթացքում

Ամեն առավոտ մարմինը լոսյոնով պատելը երկար ժամանակ է տևում, փոխարինեք այն մեկ այլ օճառով կամ լվացվելու միջոցով, որը նաև խոնավեցնում է: Խոնավեցնող միջոցը մարմնի համար կամ յուղը ցնցուղի համար ձեր մաշկը պահպանում է փափուկ և խոնավ մաքրելիս:


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

 

Ошибки повседневного макияжа

 

Ինչպե՞ս կարելի է դիմահարդարումը երկարատև դարձնել 

 
Уход за кожей весной. Советы косметолога
 
 
 
Уход за кожей весной.Советы косметолога.2 часть

>


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 1508 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: դիմահարդարում, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ