14:40
Ինչպե՞ս ճիշտ օգտվել օծանելիքից
 

   


Ինչպե՞ս ճիշտ օծվել, կարծիքները բազմազան են։

էսթե Լաուդերը առաջարկում էր օծանելիքը փչել «օդում» և մտնել օծանելիքի ամպերի մեջ։ Գուցե սա կիրառելի է հագեցած օծանելիքների համար, իսկ թեթև և թարմ բույրերը այս եղանակով շատ թույլ կզգացվեն։   

 Կոկո Շանելն առաջարկում էր օծանելիքը քսել մարմնի այն մասին, որը կցանկանայիք, որ համբուրեին։ Դարձյալ շատ վիճելի համոզմունք է, քանի որ օծանելիքի բույրը շատ ավելի հաճելի է, քան համը։
Մասնագետների մի մեծ խումբ գտնում է, որ օծանելիքը պետք է քսել ծոծրակին, ձեռքի ափի ստորին հատվածում՝ դաստակի ծալքի մասում, ականջների և ուսերի հետնամասում, այս հատվածներում արյունատար անոթները շատ մակերեսային են, և բույրը «հնչում է ավելի բարձր»։ 

Ճարպոտ մաշկ ունեցողների վրա բույրը պահպանվում է ավելի երկար, քան չոր մաշկ ունեցող մարդկանց վրա։ Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օծանելիք քսելուց առաջ քիչ քանակությամբ յուղոտ քսուք գործածել, որ օծանելիքը երկար բուրի։

Ինչպե՞ս պահել օծանելիքը

Որպեսզի օծանելիքը երկար ժամանակ պահպանի իր թարմությունը, խորհուրդ է տրվում այն պահել չոր, զով և մութ տեղում։ Արևի ուղիղ ճառագայթները առաջ են բերում օծանելիքի գոլորշացում և որակական հատկանիշների կորուստ։

Ինչպե՞ս որոշել ալերգիայի առկայությունը այս կամ այն օծանելիքի հանդեպ

Օծանելիքը նախ պետք է քսել դաստակի ծալքի մոտ։ Եթե 1 ժամվա ընթացքում մաշկի վրա գրգռվածություն և կարմրություն չի առաջացել, ապա ալերգիա չունեք։ Եթե ձեր ալերգիան «օդային» է՝ առաջանում է հոտերից, ապա ինքներդ իսկույն կկողմնորոշվեք։ Եթե նոր օծանելիք օգտագործելուց հետո գլխացավ, ծանրության տհաճ զգացողություն, արցունքարտադրություն կամ քոր չի առաջանում, ուրեմն դա ձեր օծանելիքն է։

Եվս մեկ բան. օծանելիքով պետք չէ «լողանալ», այն պետք է օգտագործել քիչ քանակությամբ, այնպես, որ զգացվի ափից մինչև նախաբազուկն ընկած հեռավորությունից։
Կա մեկ չգրված կանոն ևս. եթե օծանված մարդը չի զգում բույրը, ուրեմն դա իր օծանելիքն է։ Եվ պետք չէ տառապել, թե ինչու բույրը չի զգացվում։ Համոզված եղեք՝ ում պետք է, նա զգում է։


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օծանելիք | Դիտումներ: 3741 | Ավելացրեց: Admin | Տեգեր: օծանելիք, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ