10:16
Ինչպե՞ս ճիշտ օգտվել օծանելիքից
 

   

Նվերնե՞ր, նոր բույրով կյանքում նոր զգացողությունների կամ գայթակղելու ցանկությու՞ն, կամ ա՞յլ թաքուն մտադրություններ, որ կարող է ունենալ միայն կինը... Օծանելիքն, անշուշտ, կնոջ զինանոցի անհրաժեշտ մասն է, որն ընդգծում է նրա հմայքն ու անհատականությունը, որը մշտապես արբեցնում է և առաջացնում հաճելի գլխապտույտ, իսկ երբեմն էլ... գլխապտույտ:

Ինչպե՞ս ճիշտ օգտվել օծանելիքից

Այնպես որ, սիրելի՛ կանայք, գլխավորը առատորեն օծվելը չէ. օծանելիքի ճիշտ ընտրությունից պակաս կարևոր չէ դրա ճիշտ գործածումը: Եթե  ցանկանում եք, որ օծանելիքը թողնի միայն հաճելի տպավորություն և երկար ժամանակ պահպանի բուրմունքը, ապա անհրաժեշտ է իմանալ դրանց բույրային գաղտնիքները:

  • Օծանելիք գործածելիս պետք է նկատի ունենալ նաև մաշկի տեսակը, քանի որ չոր մաշկն ավելի քիչ է պահպանում բուրմունքը, քան յուղոտ մաշկը:
  • Կարիք չկա օծանելիքը գործածել անմիջապես լողանալուց հետո. մաշկի ծակոտիներն այդ պահին լայնացած են, ուստի մաշկը կարող է գրգռվել և կարմրել:
  • Որքան էլ մեծ է ծաղկի նման ոտքից գլուխ բուրելու ցանկությունը, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ մազերի վրա մշտապես օծանելիք ցանելու դեպքում նրա մեջ պարունակվող սպիրտը ջրազրկում է մազերը: Այնպես որ, լավ է նախապատվությունը տալ մաքուր, քան շռայլորեն օծված մազերին: Ամեն դեպքում, մաքուր մազերը հրաշալի պահպանում են բուրմունքը:
  • Համեմունքները, սոխը, սխտորը մաշկի ծակոտիների միջով արձակում են իրենց հոտը նույնիսկ ուտելու հաջորդ օրը, ուստի գործածված օծանելիքը, խառնվելով այդ հոտին, կարող է փոխել իր բույրը և  տալ ոչ ցանկալի արդյունք:
  • Քրտինքն ուժեղացնում է օծանելիքի բուրմունքը, հետևաբար օծանելիքը հնարավորինս քիչ պետք է գործածել, եթե շոգելու հավանականություն կա:
  • Պետք է նկատի ունենալ, որ հղիությունը, հակաբեղմնավորիչ հաբերը, ինչպես նաև դաշտանային ցիկլը փոխում են քրտինքի քիմիական բաղադրությունը, որի հետևանքով գործածած օծանելիքը կարող է բուրմունքի տհաճ երանգներ ձեռք բերել` չբուրել իրեն հատուկ բույրով: 
  • Բուրմունքը լավ են պահպանում բնական գործվածքները և մորթիները: 
  • Չի կարելի օծանելիք ցանել թանկարժեք իրերի (հատկապես մարգարիտի) և թեթև գործվածքների վրա, ինչպիսիք են մետաքսը, մուսլինը, կրեպը: Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք, որ զգեստը նույնպես բուրի, ապա ավելի լավ է դա իրականացնել ներսի կողմից` աստառի կամ ներքին կարերի մակերևույթին, որպեսզի խուսափեք զգեստի վրա բծերի առաջանալուց:

Ինչպե՞ս ճիշտ օգտվել օծանելիքից

​​Շոգ եղանակին խորհուրդ է տրվում օգտագործել հնարավորինս թեթև բուրմունքներ: Այս դեպքում օծանելիքը կարելի է գործածել հաճախակի, սակայն` շատ քիչ քանակությամբ:

  • Պետք է հրաժարվել օծանելիքից արևայրուքի ժամանակ. եթերային յուղը, խառնվելով քրտինքին, գրգռում է մաշկը, որից հետո անխուսափելի է մաշկի վրա լաքաների առաջացումը: 
  • Օծանելիքների թվում բույրային կոմպոզիցիաների պարունակության ամենացածր տոկոսը օդեկոլոնի մեջ է` 3-5 %: («Օդեկոլոն» բառացի նշանակում է Քյոլնի ջուր` eau de Cologne ): Փոքր-ինչ ավելի է տոկոսը պճնանքի հեղուկների մեջ (eau de toilette)` մինչև 10 %: Իսկ օծանելիքների մեջ (parfums) բույրային կոմպոզիցիաների պարունակությունը հասնում է միջինը մինչև 35 %-ի, երբեմն նույնիսկ 50 %-ի:

Փաստ
Միջին հաշվով աշխարհում ամեն շաբաթ թողարկվում են շուրջ 10 նոր բուրմունքներ:

Ամենաթանկ օծանելիքների գինը հասնում է մոտ 115 000 ֆունտ ստեռլինգի: Այս օծանելիքներն արտադրել է Cilvi Christian’s imperial Majesty օծանելիքի տունը: Տուփը պատրաստվել է բյուրեղապակու յուրահատուկ տեսակից և զարդարվել է «ոսկե օձիքով» ու 5 կարատանոց ադամանդով:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Օծանելիք | Դիտումներ: 2674 | Ավելացրեց: Admin | Տեգեր: օծանելիք, նորաձևութոյւն, Կանայք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ