09:46
Ինչպե՞ս ունենալ խիտ թարթիչներ. Ջոյս Բոնելիի խորհուրդները
 

   

Խիտ թարթիչներ ունենա՞լ ես ուզում։ Ընդամենը հարկավոր է տիրապետել մի քանի հնարքի, և քո տուշը պարզապես հրաշքներ կգործի:
 
Ինչպե՞ս ունենալ խիտ թարթիչներ. Ջոյս Բոնելիի խորհուրդները
 
Մասնագետ`
 
Ջոյս Բոնելի` Լոս Անջելեսի ամենահայտնի դիմահարդարներից մեկը
 
Նախապատրաստում
 
Սև սուրմայի օգնությամբ որքան հնարավոր է` թարթիչների արմատներին մոտ բարակ գիծ տար: Դա լցնում է թարթիչների միջև եղած փոքր, հաճախ` աննշմար տարածությունը` մուգ, արտահայտիչ ու խիտ շարք ստեղծելով:
 
1. Սկսիր թարթիչները խտացնող հատուկ խոզանակ-պրայմերից: Ծայրերին մոտ խոզանակը մի քանի անգամ պտտիր. դա կնպաստի, որ թարթիչները խիտ ու երկար երևան: Գործողությունը կարող ես կրկնել մի քանի անգամ:
 
2. Այժմ հերթը տուշինն է. այն հարկավոր է քսել երեք ուղղությամբ. մեջտեղի թարթիչները դեպի վեր` դեպի ճակատ, թարթիչների սկզբնամասը` դեպի հոնքերի սկզբնամաս, իսկ անկյունային թարթիչները` դեպի քունքերը:
 
3. Տուշի խոզանակն ուղղահայաց պահիր ու սկսիր ներկել թարթիչների ներքևի շերտը: Գնդիկներից խուսափելու համար շեշտը դիր մազիկների երկարության, այլ ոչ՝ խտության վրա:
 
 
 
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Աստղային նորաձևություն | Դիտումներ: 2124 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դիմահարդարում | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ