08:07
Կարմրաներկը պետք է համապատասխանի ձեր մաշկի երանգին
 

   

Կանանց համար ճիշտ կարմրաներկ ընտրելը կարող է որոշակի դժվարություն առաջացնել։ Այսքան բազմաթիվ երանգների մեջ ընտրել ձեր մաշկին ամենահարմարը բավական բարդ է։ Նույնիսկ դիմահարդարման գործում փորձառու կանայք երբեմն դժվարանում են։ Չափազանց շատը կարող է ծաղրածուի տեսք հաղորդել, չափազանց քիչը պարզապես չի երևա։

Ձեր մաշկի երանգն իմանալը միակն ճանապարհն է ճիշտ ընտրություն կատարելու։

Կարմրաներկը պետք է համապատասխանի Ձեր մաշկի երանգին

Յուրաքանչյուր անձ պետք է ընտրի առնվազն երկու երանգից՝ դեղձ և վարդագույն։

Մաշկի բաց երանգ

Այսպիսով, եթե ձեր մաշկը հեշտ կարմրում է կամ պեպեններ ձեռք բերում, ապա դուք պատկանում եք այս խմբին։ Ձեր մաշկի համար կարմրաներկ ընտրելիս, հիշեք՝ որքան բաց, այնքան լավ։ Եթե օգտագործում եք կարմրաներկի վրձին, ապա ավելորդ կարմրաներկը հեռացրե՛ք մատներով չափազանց շատ չտարածելու համար։ Եթե արդեն շատ եք կիրառել, ապա նրբորեն մաքրեք ավելորդ պիգմենտը այտերից։
Կարմրաներկը կիրառե՛ք այտերի խնձորակին և տարածե՛ք դեպի քունքերը։ Այտերի բաց մաշկը գունաբացելու համար ընտրեք նուրբ շամպայնի երանգ։ Հեղուկ կամ փխրուն կարմրաներկ ընտրել ձեր նախընտրությունն է:

Մաշկի միջին երանգ

Մաշկի միջին երանգ ունեցող կանայք 80% են կազմում: Միջին երանգի մաշկի համար են վարդագույն կամ հագեցած դեղձ գույնի կարմրաներկերը: Գունաբացող միջոցը կարող եք ՄԱՔՈՒՐ մատներով տարածել այտոսկրերին: Հիշե՛ք, որ այտերը պետք է բնական տեսք ունենան:

Մաշկի մուգ երանգ

Ձեր մաշկի համար ընտրեք վարդագույն կամ հագեցած նարնջագույն:
Հիշե՛ք, որ պետք է փայլեցնեք ձեր այտերը: Շամպայնե երանգի կիրառությունը սառը տեսք կհաղորդի ձեր մաշկին: ՄԱՔՈՒՐ մատներով, տարածեք ոսկեգույնը այտոսկրերին:

Կարդացե՛ք ավելին սկզբնաղբյուր կայքում:


 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 1287 | Ավելացրեց: Admin | Տեգեր: բազմազան խորհուրդներ կանանց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ