18:47
Կանանց հուզող հարցեր մաշկի և մարմնի խնամքի հետ կապված
 

   

Կանանց հուզող հարցեր մաշկի և մարմնի խնամքի հետ կապված

Անցանկալի մազեր, մաշկի յուղայնություն, մազերն ու հոնքերը ներկելու ճիշտ տարբերակներ... այս և այլ քեզ հուզող հարցերի պատասխանները ստացիր հենց հիմա:

Հարց։ Ինչպե՞ս խուսափել ճակատի վրա մազի ներկի հետքերից։

Մազի ներկը մնում է մաշկի վրա և մագնիսի պես կպչում, հետևաբար մազերը ներկելուց առաջ անհրաժեշտ է խոնավացնել մաշկը: Հենց նկատում ես ներկի հետք, մաքրիր այն հատուկ խոնավ անձեռոցիկով: Որքան երկար թողնես ներկը մաշկի վրա, այնքան դժվար կլինի հետո հետքը վերացնելը: Իսկ որպեսզի ներկը մաշկի վրայով չհոսի, ճակատի վերնամասում կարելի է մի փոքր վազելին քսել:

 

Հարց: Ամռանն ավելի են շատանում դեմքիս սև կորյակները: Ինչպե՞ս ձերբազատվեմ դրանցից։

Ամեն երեկո կոսմետիկան մաքրելուց հետո նուրբ պիլինգ արա: Սա հանում է մաշկի յուղային շերտը, ինչը թույլ չի տալիս, որ ծակոտիները լցվեն և առաջացնեն սև կետեր: Ամեն շաբաթ ավելի խոր մաքրման համար օգտագործիր ծակոտիների մաքրման հատուկ կպչուն շերտեր:


Հարց: Արդյո՞ք կարելի է սափրել մարմնի որոշակի հատվածները ծով կամ լողավազան մտնելուց անմիջապես առաջ:

Մարմինը սափրելիս կարող են առաջանալ միկրոսկոպիկ վերքեր: Աղի ջրում դրանք կարող են բորբոքվել, իսկ բակտերիաները կարող են ներթափանցել մաշկի տակ` առաջացնելով կարմիր բշտիկներ՝ ցանի տեսքով: Ուստի խորհուրդ է տրվում մարմինը սափրել ծով մտնելուց մեկ օր առաջ: Սակայն, եթե չնախատեսված հանգամանքներ են ի հայտ գալիս, ընտրիր առավելագույն խոնավացնող հատկությամբ սափրվելու գել` նվազագույնի հասցնելու վնասվածքների հավանականությունը:

ամբողջական՝ կարդա այստեղ:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 2818 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ