00:37
Ժողովրդական միջոցներ հազի դեմ
 

   


Հազը բուժելու համար խորհուրդ են տրվում հետևյալ ժողովրդական միջոցները:
 
Շաղգամի հյութը եռացնել, ավելացնել մեղր, խառնել և խմել: Լավ է օգնում կրծքավանդակի ցավերի և հազի դեպքում:
    
 2 ճաշի գդալ կարագը, 2 ձվի դեղնուցը, 1 թեյի գդալ ցորենի ալյուրը և 2 թեյի գդալ անարատ մեղրը խառնել: Օրվա ընթացքում ժամը մեկ ընդունել 1-ական թեյի գդալ:
    
Սև հաղարջի հյութը քամել, ավելացնել մեղր (քանակը` ըստ ցանկության): Խմել օրը 3 անգամ` կեսական բաժակ:
    
10 գլուխ սոխը, 1 գլուխ սխտորը կտորների բաժանել, ավելացնել եռացող կաթին: Թողնել եռա, մինչև սոխն ու սխտորը փափկեն: Այնուհետև մի քիչ մեղր և դաղձի հյութ ավելացնել: Օրվա ընթացքում խմել ժամը մեկ` 1-ական գդալ:
    
Խառնել կաթն ու ամսական բողկի հյութը` 1:1-ի հարաբերությամբ: Խմել օրը 6 անգամ` 1-ական ճաշի գդալ:
    
 100 մլ ամսական բողկի և նույնքան գազարի հյութերը, 1 ճաշի գդալ մեղրը խառնել, մինչև մեղրը լավ լուծվի: Օրվա ընթացքում ժամը մեկ ընդունել (1-ական ճաշի գդալ): 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 7599 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ