05:04
Ինչպիսի՞ նախաճաշից պետք է խուսափել
 

   

Նրանք, ովքեր չեն նախաճաշում, ողջամիտ չեն վարվում, քանի որ դա ուղիղ ճանապարհ է դեպի լրացուցիչ կիլոգրամներն ու վատ ինքնազգացողությունը: Սակայն սխալվում են նաև նրանք, ովքեր սիրում են «տեղը տեղին» նախաճաշել, քանի որ կան մի շարք ուտեստներ, որոնք հակացուցված են նախաճաշի համար: Այսպիսով, ինչ խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին.

 

 

Թխվածքներ, տորթեր, կրուասան

Դասական ֆրանսիական նախաճաշը` սուրճ և կրուասաններ, իրականում վնասակար է թե՛ կազմվածքի, թե՛ առողջության համար:

Թխվածքների սիրահարաներին խորհուրդ է տրվում դիետիկ խմորեղեն պատրաստել. կարելի է ձուն, կաթնաշոռը և մեղրը հարել բլենդերում, հետո` եփել ջեռոցում: Կրեմը կարելի է պատրաստել յոգուրտից, կակաոից և մեղրից:

Քաղցրավենք, կոնֆետներ, շոկոլադ

Դա նույնիսկ դժվար է նախաճաշ անվանել: Այդպիսի «նախաճաշը» կարող է վնասակար լինել ինչպես աղեստամոքսային տրակտի, այնպես էլ նյութափոխանակության համար:

Այս դեպքում դիետոլոգները քաղցրի սիրահարներին խորհուրդ են տալիս օգտագործել կաթնաշոռ և մեղր: Իսկ եթե անհնար է առանց քաղցրավենիքի, ապա կարելի է նախաճաշից հետո օգտագործել մի կտոր զեֆիր կամ մարմելադ:

Եգիպտացորենի փաթիլներ` կաթով

Մարքեթոլոգները սա անվանում են օգտակար նախաշաճ, բայց դիետոլոգները կարծում են, որ դա ընդամենը գովազդային հնարք է: Նման սնունդը մեծ քանակությամբ շաքար և համային հավելումներ է պարունակում: Այդպիսի նախաճաշի հաճախակի օգտագործումը կարող է ստամոքսի խանգարումներ առաջացնել:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս եգիպտացորենի փոխարեն առանց հավելանյութերի վարսակ օգտագործել: Կարելի է երեկոյան վարսակի վրա կաթ, կաթնաշոռ, կակաո և մեղր ավելացնել: Առավոտյան համեղ նախաշաճը պատրաստ է:

Եփելու անհրաժեշտություն չունեցող շիլաներ

Եփելու անհրաժշտություն չունեցող ձավարեղենում օգտակար տարրեր կան, սակայն դրանք, որպես կանոն, շաքար և մեծ քանակությամբ քիմիական հավելանյութեր են պարունակում:

Խորհուրդ է տրվում ընտրել առանց հավելանյութերի վարսակ և եփել մի քանի րոպե:

Ձվածեղ` բեկոնով

Թվում է լավ նախաճաշ նախընտրողների համար լավ տարբերակ է, սակայն դա կարող է ոչ միայն ավելացնել կիլոգրամները, այլև մարսողության խնդիրներ առաջացնել:

Դրա փոխարեն խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ հավի մսով և մանրացրած պանրով օմլետին:

Երշիկով բուտերբրոդներ

Ժամանակակից երշիկների մեջ մսի պարունակությունը շատ քիչ է, փոխարենը ավելի շատ են տարբեր հավելանյութերը, իսկ սպիտակ հացը գրեթե նույն թխվածքի նշանակությունն ունի:

Դիետոլոգները խորհուրդ են տալիս երշիկի փոխարեն օգտագործել կիսաապխտած կամ խաշած թռնչամիս, իսկ սպիտակ բատոնը փոխարինել տարեկանի հացով,- հաղորդում է Lady.mail.ru-ն:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1921 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ