22:32
Ինչպես պետք է լվացվելու ճիշտ միջոցներ ընտրել. խորհուրդներ աղջիկներին
 

   

Ինչպես պետք է լվացվելու ճիշտ միջոցներ ընտրել. խորհուրդներ աղջիկներինԻնչպե՞ս լվացվելու ճիշտ միջոցներ ընտրել, որպեսզի այն համապատասխանի մաշկի տեսակին։ Ամենօրյա մաքրումը մաշկի խնամքի պարտադիր մաս է։ Որպեսզի մաքրումն արդյունավետ լինի, հարկավոր է լվացվելու ճիշտ միջոցներ ընտրել, որոնք կհամապատասխանեն հենց ձեր մաշկի տեսակին։

 

Յուղոտ մաշկ

Յուղոտ մաշկի մաքրման համար հարմար է օճառը։ Խոսքը ձեռքերը լվանալու համար նախատեսված սովորական օճառի մասին չէ, այլ որակյալ կոսմետիկ հեղուկ օճառի։ Ընտրեք այն օճառը, որի բաղադրության մեջ բավարար չափով գլիցերին ու սերուցք կա, որոնք փափկացնում ու խոնավացնում են մաշկը։ Այդպիսի օճառով լվացվելն ամբողջությամբ մաքրում է մաշկը և թարմության զգացողություն հաղորդում։

 

Նորմալ մաշկ

Նորմալ մաշկի համար հարմար են նուրբ փրփուրները։ Փորձեք այնպիսի փրփուր ընտրել, որոնք հագեցած են բնական յուղերով, բրնձի փոշով կամ բուսական էքստրակտներով։ Դրանք ոչ միայն լվանում, այլև սնուցում են մաշկը։

 

Չոր մաշկ

Այս տեսակի մաշկը նուրբ մաքրման կարիք ունի, այդ պատճառով չոր մաշկի համար հարմար է փրփրող յուղը։ Այս միջոցը չի չորացնում դեմքը, բայց հիանալի հանում է մաշկի յուղն ու կոսմետիկայի մնացորդները, ինչպես նաև փափկացնում է ջուրը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել բնական ակտիվ հավելումներով և հիալուրոնաթթվով յուղ, որը թույլ է տալիս պահպանել հիդրոլիպիդային հավասարակշռությունը։

 

Խնդրահարույց մաշկ

Մաշկի այս տեսակի համար հարմար է լվացվելու համար գելը, որը կօգնի ազատվել բորբոքումից՝ չխախտելով էպիդերմիսի վերին շերտը։ Բորբոքված մաշկը մաքրելու համար հարկավոր է հակաբակտերիալ հավելումներով գելեր ընտրել, օրինակ՝ երիցուկի, անանուխի էքստրակտով և թեյի ծառի յուղով։

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 2901 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: բազմազան խորհուրդներ կանանց, դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ