09:16
Մասնագետի խորհուրդները. ինչպե՞ս ճիշտ մաքրել make-up-ը
 

   

style.news.am-ը գրում է՝

Դեմակիյաժը կամ դիմահարդարումը մաքրելը ոչ պակաս պատասխանատու գործընթաց է, քան հենց make-up-ը: Ժամանակակից կնոջ զինանոցում հատուկ միջոցների հարուստ ընտրանի կա. մաքրող քսուքներ և գել, տոնուսը բարձրացնող, երկտարր մաքրող միջոցներ (պարունակում են և՛ գել, և՛ յուղային հիմք):

Դրանց հիմնական խնդիրը աղտոտվածությունը, մեռած բջիջները, կոսմետիկայի մնացորդները հեռացնելն է: Ինչպե՞ս ընտրել հենց ձեզ համապատասխան միջոց և ինչպե՞ս ճիշտ մաքրել make-up-ը՝ կպատմի դիմահարդար Մարինա Հովսեփյանը:

Մասնագետի խորհուրդները. ինչպե՞ս ճիշտ մաքրել make-up-ը


«Եթե նույնիսկ դեկորատիվ կոսմետիկա չեք օգտագործում, միևնույն է, մաշկը մաքրեք հատուկ միջոցներով, որպեսզի հեռացնեք փոշին, կեղտը, մաշկային արտազատումները: Դա օգտակար է ձեր հիգիենայի համար:  
Որակյալ մաքրող միջոցները պետք է համապատասխանեն հետեւյալ պահանջներին.

  •  Մաշկը լավ մաքրեն;
  • Չառաջացնեն բորբոքում, կարմրություն;
  •  Պարունակեն մեղմ ազդեցության ժամանակակից նյութեր, որոնք դյուրությամբ կհեռացնեն նույնիսկ կայուն դիմահարդարումը;
  • Չպարունակեն վատ լվացվող կամ չլվացվող բարակ թաղանթ առաջացնող լուծույթներ, ինչպես նաև ակտիվ ախտահանիչներ, որոնք խախտում են մակամաշկային պատնեշը:


Հարկավոր է օրն ավարտել մաշկի մաքրմամբ: Դա անփոփոխ կանոն է:
Սկզբում մաքրում են աչքերի հարդարումը: Դրա համար օգտագործում են հատուկ լոսյոն կամ կաթիկ: Կոնտակտային լինզաներ օգտագործողները պետք է ընտրեն հիպալերգիկ միջոցներ:
Աչքերի երանգաներկը մաքրում են նուրբ շարժումներով. ներքեւից՝ աչքի արտաքին անկյունից դեպի ներքին անկյունը, եւ վերևից՝ հակառակը, քթարմատից դեպի քունքերը: Խուսափեք եռանդուն տրորելուց, վաղ կնճիռներ կառաջանան:  
Թարթիչների սեւաներկը հեռացնում են մաքրող միջոցի մեջ թրջած բամբակե երկու բարձիկների միջոցով. մեկը դնում են աչքի տակ, իսկ երկրորդով մաքրում են թարթիչները՝ վերևից ներքև:
Դիմափոշու, սնգույրի, շրթներկի մնացորդները հեռացնում են գելի միջոցով (յուղոտ մաշկի պարագայում) և կրեմ-փրփուրով (չոր մաշկի պարագայում), հետո գոլ ջրով լվացվում: Կարելի է օգտվել տոնիկից. այն աշխուժացնում է մաշկը և ավարտում մաքրման գործընթացը: Վերջին քայլը պետք է լինի հատուկ կրեմով մաշկը փափկացնելը: Դրանից հետո քնելուց առաջ կարելի է գիշերային սնուցող կրեմ քսել»:

Աղբյուր:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 2359 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: դեմքի խնամք, բազմազան խորհուրդներ կանանց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ