20:46
Ինչպիսի՞ դիմահարդարում ՊԵՏՔ ՉԷ՛ անել տղամարդուն չվանելու համար
 

   

Գեղեցկությունը հզոր զենք է, իսկ դիմահարդարումը՝ ատոմային ռումբ: Երբեմն առօրյայում, ասենք՝ տրանսպորտում, հանկարծ այնպիսի դիմահարդարմամբ հրաշք է հայտնվում, որ ակամայից հարց է առաջանում. աղջի՛կ, արևի՛կ, դու առանց այդ էլ քնքուշ ես, ինչի՞ համար է դեմքիդ այդ «գաջը»:

Գեղեցիկ աղջիկների պաշտում են առանց բացառության բոլոր տղամարդիկ: Միաժամանակ, նրանց 98 տոկոսը բարկացած խոժոռվում են «դիմահարդարում» բառը լսելիս: Որտեղի՞ց այս հակասությունը: Եկենք պարզենք:

Ինչպիսի՞ դիմահարդարում ՊԵՏՔ ՉԷ՛ անել տղամարդուն չվանելու համար

Ինչպես հայտնում է fancy-journal.com-ը, առաջին և հիմնական տարաձայնությունը դիմահարդարման ձևի մեջ է: Այն, ինչ ձեր տղամարդը մաքուր, լվացված դեմք կանվանի, իրականում այդ թեթև առօրյա դիմահարդարում կլինի: Ուրեմն պատճառեք նրան այդ հաճույքը, թողեք անհայտության մեջ: Թող հետագայում նույնպես վստահ լինի, որ ձեր այտերի ծիրանին ու նուրբ թավիշը բնական են, այլ ոչ թե L’Oreal ապրանքանիշից:

Ե՛վ կանայք, և՛ տղամարդիկ չեն սիրում ընդհանրացումներ: Մեր ճաշակն ու նախապատվություններն ինքնատիպ ենք համարում: Ոչ մի, նույնիսկ շատ փոքր հրատարակություն չի համարձակվի պնդել, որ տղամարդիկ բացարձակ ատում են վամպ ոճի դիմահարդարումը կամ կանաչ ստվերաներկը:

Վառ, փոքր-ինչ ագրեսիվ դիմահարդարումով դուք հեշտությամբ կարող եք նոր երկրպագու գտնել գիշերային ակումբում: Իսկ ահա աշխատավայրում մուգ մատիտն ու վառ ստվերաներկը կարող են խուճապահար փախուստ առաջացնել: Հավատացե՛ք, քաղաքից դուրս զբոսախնջույքի համար երեկոյան դիմահարդարմամբ ոչ ոքի չեք զարմացնի, նույնիսկ տեղացի սկյուռներին: Իսկ ծաղրի առարկա դեռ երկար ժամանակ կմնաք:

Ինչպիսի՞ դիմահարդարում ՊԵՏՔ ՉԷ՛ անել տղամարդուն չվանելու համար

Այս ամենը կարելի է ասել նաև կանաչ ստվերաներկի մասին. այսպիսի ներդաշնակ նշում կատարեք կերպարի մեջ, և ձեր տղամարդը դրա մշտական երկրպագուն կդառնա:

Այստեղից առաջին կանոնը. տղամարդիկ չեն սիրում անտեղի, իրավիճակին չհամապատասխանող դիմահարդարում:

Ձեր տարիքը: Տարիքին համապատասխան տեսք ունենալը կնոջ որոշակի ոճի նշան է: Դիմահարդարումն այդ լիովին փաստում է:

Երեկվա աղջիկները ներկվելու համար նախատեսված գրքերի փոխարեն առատորեն ներկում են իրենց դեմքը: Բայց եթե երիտասարդ թարմ դեմքի վրա չափազանց վառ դիմահարդարումը կարող է ժպիտ առաջացնել, ապա փայլուն ստվերաներկն ու վառ-վարդագույն շրթներկը 40 տարեկան կնոջ դեմքին... Այո, հոգեպես նա իրեն երիտասարդ է զգում, նույնիսկ հայելու մեջ է այդպես տեսնում: Այս ամենը ոչ վաղ անցյալում էր, 20 տարին հաշվի մեջ չէ, բայց տղամարդկանց բարկությունը, նույնիսկ ատելությունը լիովին կանխատեսելի է:

Ինչպիսի՞ դիմահարդարում ՊԵՏՔ ՉԷ՛ անել տղամարդուն չվանելու համար

Ուժեղ սեռի ներկայացուցիչները ռացիոնալ արարածներ են։ Նրանց մոտ ամեն ինչ հստակ ու ճիշտ պետք է լինի, և այդ «ճիշտը» վերանայման չի ենթարկվում։ Այդ ի՞նչ պատանեկական ատրիբուտներ են հասուն դեմքին։ Անկարգությունը խափանում է ծրագրում։ Բարկացնում է արտաքին տեսքի այդ անհամապատասխանությունը, «շապիկը» և, այսպես ասած, պարունակությունը։

Երկրորդ կանոնը։ Տղամարդիկ ատում են տարիքին չհամապատասխանող դիմահարդարումը։ Մանկությունից ծանոթ պարզ իրերը շատ հեշտությամբ են մոռացվում։ Փորձում եք գեղեցկությամբ ապշեցնե՞լ ձեր հերոսին, ձգտում եք ամբողջ օրն անզուգական տե՞սք ունենալ։ Կարող եք հակառակ արդյունքին հասնել։

Ինչպիսի՞ դիմահարդարում ՊԵՏՔ ՉԷ՛ անել տղամարդուն չվանելու համար

Սիրելիի դեմքին նախորդ օրվա կիսամաքրված ստվերաներկ, սևաներկի թափված սև կետեր տեսնելուն կողմնակից չէ ոչ մի նորմալ տղամարդ (իսկ մենք նրանց մասին ենք խոսում, այնպես չէ՞)։

Երրորդ և հիմնական կանոնը։ Տղամարդիկ չեն հանդուրժում նախորդ օրվա նույնիսկ ամենաշքեղ դիմահարդարման հետքերը։

Ինչպիսի՞ դիմահարդարում ՊԵՏՔ ՉԷ՛ անել տղամարդուն չվանելու համար

Նրանց, ովքեր հարցի հստակ պատասխան էին ակնկալում, թե ինչպիսի դիմահարդարում չեն սիրում տղամարդիկ՝ երեկոյան, հարսանեկան, վամպ, թե առօրյա, կասենք հետևյալը. նրանք ընդհանրապես չեն հետաքրքրվում ոչ այդպիսի բարդ անվանումով, ոչ էլ դրա իմաստով։


 

Ошибки повседневного макияжа

 

Ինչպե՞ս կարելի է դիմահարդարումը երկարատև դարձնել 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 3500 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք, բազմազան խորհուրդներ կանանց, նորաձևություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ