17:49
Դիմահարդարման գաղտնի ուժը
 

   

Կուզե՞ք, որպեսզի ոչ մի մրցակից չկարողանա ձեզ աչքով տալ: Կոպերի եզրերին բարակ սև գիծ քաշեք և անվտանգության մեջ կլինեք: Ավելին, հայացքը ձեռք է բերում մոգական ուժ, ձեզ համար ավելի դյուրին կլինի շրջապատի մարդկանց ներշնչել ձեր ցանկությունները:

Քարանձավային Աֆրոդիտեի գաղտնիքները

Դիմահարդարման մոգական ուժին ծանոթ կնոջ համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում այնպես ներկվել, որպեսզի առաջին իսկ հանդիպումից տպավորություն գործի: Ու պատճառը միայն այն չէ, որ դիմահարդարումը հնարավորություն է տալիս շտկել ինչ-ինչ թերություններ և ընդգծել արժանիքները: Անհիշելի ժամանակներից դեմքին ներկ էին քսում մոգական ծիսակատարության ընթացքում: Հիշեք հին զինվորների ու որսորդների, քրմերի ու շամանների ներկված դեմքերը, յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր բիծ ուներ հատուկ խորհրդանշական իմաստ: Ավելի ճիշտ մոգական: Ահա թե ինչու քարանձավային ժամանակների «առաջին տիկնայք» «կավալերներից» ընդօրինակեցին այդ հզոր զենքը, որի օգնությամբ հնարավոր է ճակատագրին ստիպել ծառայել իրեն:

Նեղոսի հովտի գաղտնիքները

Բնականաբար, նախնադարյան գեղեցկուհիները միայն վեհերոտ քայլեր էին անում դիմահարդարման գաղտնիքներին հասու լինելու ուղղությամբ: Իսկական ծաղկման այդ արվեստը հասավ Եգիպտոսում փարավոնների ժամանակ: Ու պետք է ընդունել՝ ամբողջ ժամանակակից կոսմետիկան, որից կանայք օգտվում են տղամարդկանց գայթակղելու համար, ծնունդ է առել հենց այնտեղ. սրբազան Նեղոսի հովտում ապրող քրմերը մշակեցին մոգական դիմահարդարման սկզբունքները:
Նախևառաջ ներկը պետք է պաշտպանի ցանկացած թշնամական ներգործությունից՝ ինչպես չար ոգիների, այնպես գաղտնի չարակամների:
Առանձնահատուկ մոգական հատկություններով են օժտված աչքերի համար մակիաժը: Հին Եգիպտոսի փարավոններն ու ազնվականությունը ( թե՛ տղամարդիկ և թե՛ կանայք) ներկում էին աչքերը, գեղեցկացնում էին դրանք նաև ստվերաներկերով: Նախ դա բարձր ծագման նշան էր, ու երկրորդ՝ սև գույնը ու ստվերաներկը պաշտպանում էին մարդկանց չար կախարդանքից: Երրորդ՝ ներկած աչքերը ձգում են շրջապատի մարդկանց հայացքը:
Ներկելու և ստվերաներկելու համար բացի սև գույնից օգտագործվում էր նաև շագանակագույնը որպես ավելի մեղմ, ոչ ագրեսիվ: Իսկ կապույտ ներկից եգիպտացիները խուսափում էին, համարելով, որ այն վանում է տղամարդուն, ասես ազդանշան տալով, որ գեղեցկուհին հակված չէ սիրախաղի:

Հուռութ չքնաղ շուրթերի համար

Շուրթերին քսած շրթներկը դառնում է հուռութ, որը պաշտպանում էր կնոջը և՛ չար աչքից, և՛ թույնից, և՛ ամեն կարգի աներևակայելի փորձանքներից: Օրինակ, համարվում էր, որ շրթներկը թույլ չի տա հոգին լքի մարմինը և ժամանակից շուտ սահի մեռյալների թագավորություն: Ավելին, այն տանտիրուհուն հնարավորություն կտա զգալու՝ արդյոք անկե՞ղծ է եղել համբույրը, որը նրա շուրթերին թողել է սիրեցյալը: Եվ, իհարկե, շրթներկը շուրթերը դարձնում էր անկրկնելի, այնպես որ, տղամարդուն համակում էր դրանց կրքոտ համբույրով հպվելու ցանկությունը:
ճիշտ է, այս տեսանկյունը քրմերն ամենավերջինն էին հետազոտում, ինչ արած, չէ՞ որ տղամարդիկ չեն հասկանում, թե որն է գլխավորը, որը երկրորդականը: Սակայն անգամ նրանցից չէր պահվում, որ շրթներկի բոլոր տեսակներից (իսկ Եգիպտոսում օգտագործում էին և՛ կարմիր, և՛ բաց մանուշակագույն, և՛ կանաչ, և՛ երկնագույն) հենց ալ կարմիրն է կախարդական ձևով վերափոխում կնոջ շրթունքները: Մի խոսքով, ամեն ինչ պարզ է. ուզու՞մ եք ինքնատիպ, նորաձև, զիլ տեսք ունենալ, օգտվեք թեկուզ գորշ-մորեգույն շրթներկից: Բայց եթե ուզում եք դյութել տղամարդուն, քսեք կարմիր շրթներկ:

Ինչպես իրականությունը լաքապատել

Կոսմետիկայի մեկ այլ մոգական թալիսման. եղունգների ներկ: Իհարկե, Հին Եգիպոսում լաքեր չկային, սակայն եգիպտուհիները եղունգները երկարացնում էին, նրբորեն սղոցում և հատուկ բաղադրամասերով ներկում: Նախ վառ ներկած, երկար, սուր ծայրերով եղունգները վախեցնում էին չար ոգիներին: Երկրորդ տեսողականորեն երկարացնում է մատները, իսկ եղունգի գույնը ուշադրությունը սևեռում էր նրա վրա, թե որքան նրբագեղ է գայթակղիչի ձեռքը:
Լաք ընտրելիս մի մոռացեք, որ յուրաքանչյուր գույն լցված է իր մոգությամբ: Կարմիրն ու վառ կարմիրը, ինչպես հասկանում եք, կրքի ու ագրեսիայի գույներն են: Դրանք լավ են որոշակի դեպքերում, բայց ամենևին հարմար չեն ամեն օրվա համար, կարմրի զորությունը պարզապես կհատի, եթե ամեն օր օգտվեք դրանից: Բեժագույնը, շագանակագույնի երանգները շրջապատի մարդկանց ազդանշան են տալիս, որ դուք հանգիստ, հավասարակշիռ և գործնական մարդ եք և դրանք ձեզ կօգնեն պահպանել ներքին հավասարակշռությունը: Ֆրանսիական մանիկյուրի սիրահարներին, որում օգտագործվում են թափանցիկ և սպիտակ լաքեր, հիշեցնենք, որ սպիտակ գույնը սառն է և միաժամանակ առեղծվածային: Այն կիրք չի բորբոքում, փոխարենը բարձրացնում է պատվանդան: Վարդագույն լաքը նուրբ է, բայց ձանձրալի, իսկ առկայծող փայլերի զուգակցությամբ այն կօգնի վերածվել ռոմանտիկ կնոջ: Ի դեպ, փայլերը հրաշալի պաշտպանական միջոց են ամեն կարգի անբարյացակամների դեմ. չէ՞ որ ձեր յուրաքանչյուր եղունգին հազարավոր հայելիներ են: Ու վերջապես, բաց մանուշակագույնի և մանուշակագույնի նրբերանգները լավ կլինեն, եթե ուզում եք անսովոր և անկանխատեսելի տեսք ունենալ: Ու գլխավորը՝ դրանք ձեր մասին ոչ միայն «կպատմեն» շրջապատի մարդկանց, այլև ինքնավստահություն կհաղորդեն:

Ու հետո: Եղունգներով զբաղվելիս մի՛ սահմանափակվեք ձեռքերը ձևավորելով. ուշադրություն դարձրեք նաև պեդիկյուրին. իզուր չէ, որ եգիպտուհի պճնամոլները ոտքերի եղունգներով զբաղվում էին նույնպիսի խնամքով, ինչ ձեռքերի, նրբագեղ ձև էին հաղորդում, ներկում, պատում փայլով (այն ժամանակներում դրա համար օգտագործում էին անուշաբույր յուղեր): Համարվում էր, որ ոտքերի ներկած եղունգները կսիրաշահեն ստորերկրյա աշխարհի ոգիներին, ճանապարհն ավելի դյուրին կդարձնեն, իսկ դեպի հաջողություն ճանապարհը կարճ: Ու հիշե՛ք ֆրանսիական ասացվածքը. «Նորաձև կինը ամռանը պեդիկյուր է անում: Նրբագեղ կինն այն անում է շուրջ տարին»:

...Որքան էլ նորաձևությունը փոխվի, մեկ կանոն մնում է անխախտ, որքան բնական է ձեր մակիաժը, այնքան դուք հմայիչ եք: Հատկապես հաճելի է, երբ կինը դուրս է գալիս լոգասենյակից, որտեղ ուղիղ քառասուն րոպե կախարդել է ստվերաներկով, դիմափոշիով, սնգույրով և այլ կոսմետիկ հնարքներով, և լսում եք սիրեցյալի նուրբ շշունջը. «Այ ես քեզ այսպիսին ամենաշատն եմ սիրում, երբ դու առանց կոսմետիկայի ես». Դե մի՞թե տղամարդիկ հրաշք չե՞ն:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Նորաձևություն, բազմազան խորհուրդներ կանանց | Դիտումներ: 1436 | Ավելացրեց: Admin | Տեգեր: բազմազան խորհուրդներ կանանց, դեմքի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ