00:32
Ինչպե՞ս ճիշտ ընդգծել հոնքերը
 

   

Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից և ձևից: Հոնքերի ճիշտ ձևն արտահայտիչ է դարձնում աչքերը և թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով: Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձևը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարևորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում ձեր կերպարը:

Ինչպե՞ս ճիշտ ընդգծել հոնքերը

Հոնքերի ձևի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձևից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձև հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաև՝ մի փոքր կամարաձև: Կլոր դեմքի դեպքում հոնքերը շտկելիս նախընտրելի են վերև ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը:

Ինչպե՞ս շտկել հոնքերը.

Հոնքերը շտկելիս կարևոր է ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն և ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է մատիտը պահենք քթի թևն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերևում հենց գտնվում է ունքի սկիզբը:

Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչև աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: ՈՒնքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն: Հոնքի դրսային ծայրը չպետք է ներսայինից ցածր լինի, դա դեմքին տխուր արտահայտություն կտա:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 3271 | Ավելացրեց: Admin | Տեգեր: դեմքի խնամք հմայք, հոնքեր, բազմազան խորհուրդներ կանանց | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ