00:46
Ինչպե՞ս սպիտակեցնել ատամները տնային պայմաններում
 

   


Ատամների գույնը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Սովորաբար այն տատանվում է ճենապակյա-սպիտակի և փղոսկրի տարբեր երանգների միջև: Ժամանակի ընթացքում ատամների մակերեսին փառ է հավաքվում, ինչի պատճառով դրանց գույնը մգանում կամ դեղնավուն է դառնում:
 
Ատամներն սպիտակացնող մածուկները մասամբ կամ ամբողջովին (դա պայմանավորված է նրանով, թե ինչ պատճառով և ինչ չափով են ատամները գունափոխվել) վերադարձնում են դրանց բնական գույնը: Այդպիսի մածուկներ կարելի է և տնային պայմաններում պատրաստել:

Կարելի է, օրինակ, ամենօրյա մածուկին մի քանի կաթիլ կիտրոնի կամ թեյի ծառի եթերայուղ ավելացնել. անմիջապես փոփոխություն կնկատեք: Իսկ ահա աղով կամ սոդայով լվացումները խորհուրդ չեն տրվում. դրանց կոշտ մասնիկները կարող են քայքայել կամ քերծել ատամների արծնը (էմալ): Եվս մեկ խորհուրդ` հաճախ օգտվեք ճապոնական խոհանոցի կերակրատեսակներից. դրանք օգնում են պահպանել ատամների բնական գույնը:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 4647 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ