13:08
Ինչպե՞ս կյանքդ լցնել էներգիայով
 

   

Ողջ օրվա աշխատանքդ անարդյունավե՞տ է թվում: Հոգնածությունը դարձել է մշտական ուղեկի՞ց: Չկա տրամադրություն, և սկսել ես խոսել շաբաթը մեկ անգա՞մ... Պարզ է՝ ուժերը լքել են: Սակայն սա վերջը չէ. հեշտությամբ կարելի է լրացնել կենսական էներգիայի պաշարները և վերագտնել եռանդը, եթե իսկապես կա ցանկություն:

 

Ինչպե՞ս կյանքդ լցնել էներգիայով


Մենք՝ հայերս, քիչ ենք կարևորում ճիշտ սնվելու և հատկապես կանոնավոր նախաճաշի դերը: Բայց ահա ԱՍՆ-ում մասնագետներին լրջորեն զբшղեgrել է այս խնդիրը. նրանք երեք ամիս շարունակ նախաճաշով կանոնավորապես կերակրել են մի խումբ մարդկանց: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ անհամեմատ լավացել է այդ մարդկանց ուղեղի աշխատանքը, նրանք դարձել են առավել առույգ, ուշադիր և նույնիսկ մարդամոտ ու շփվող: Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հատկապես վարսակի շիլան, ոչ յուղալի միսը և ձվածեղը 35%-ով բարձրացրել են փորձարկվողների տոնուսն ու աշխատունակությունը: Այնպես որ, էներգիայով լցվելու համար շատ բան հարկավոր չէ՝ պարզապես ժամանակ գտնել նախաճաշելու, նույնիսկ եթե տնօրենիդ վերջին նկատողությունն ես ստանալու աշխատանքից ուշանալու համար:

Շրջապատի՛ր քեզ վառ գույներով

Սա պետք է անել ոչ միայն զգեստապահարանում, այլ նաև ինտերիերում: Մի' խնայիր էլեկտրականության վրա ծախսվող գումարները և առավել ուշադիր եղիր սենյակի լուսավորման հարցում: Սառը սպիտակ, երկնագույն կամ կանաչավուն լուսավորում ունեցող լամպերը առաջացնում են ենթագիտակցական նյարդայնություն: Արհեստական լույսը պետք է լինի տաք գույների՝ մասնավորապես դեղինի երանգներով:

Միացրու ներքին էներգիայի խթանիչը

Մեր օրգանիզմում այդ ֆունկցիան կատարում է վահանաձև գեղձը: Այն արտադրում է 13 և 14 անհրաժեշտ հորմոնները, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, ինչպես նաև բարձրացնում մտավոր և ֆիզիկական ներուժը: Այլ կերպ ասած՝ մեր այդ ներքին շարժիչը արտադրում է էներգիա, կորով և լավատեսություն: Ձմռանը վահանաձև գեղձը աշխատում է՝ պաշտպանելով մեզ ցրտից: Տաքերն ընկնելուն պես հորմոնների մակարդակը նվազում է՝ հասնելով սովորականի: Եվ զարմանալի չէ, որ էներգիան մեզ արդեն չի բավարարում, և մենք սկսում ենք զգալ «գարնանային հոգնածության» ախտանիշ: Որպեսզի պահպանենք վահանաձև գեղձի աշխատանքը, պետք է այն ապահովենք վառելիքով՝ յոդ, հանքանյութերով հարստացված աղ, ծովամթերքներ, ձուկ և հանքանյութեր:

Կեր ուրախության պտուղներ

Վատ եղանակը սպառում է հոգեկան էներգիան, սակայն արևային երանգներով (դեղին, կարմիր, նարնջագույն) պտուղները վերադարձնում են այդ էներգիան՝ սնուցելով ուղեղը գլյուկոզայով, վիտամիններով, մագնիումով (սրանով հարուստ է նաև դառը շոկոլադը) և այլ անհրաժեշտ նյութերով: Սակայն մինչև նարինջը, խնձորը, բանանը կամ մանգոն ուտելը հիացի՛ր այդ մրգերով, դրանից ևս քո տրամադրությունը կբարձրանա:

Լրացուցիչ էներգիա կատուներից

Անկումային վիճակից դուրս գալու համար պետք է ազատվենք բացասական էներգիայից: Փափկամազիկները ակտիվորեն կլանում են մեր բացասական էներգիան՝ ասես դրանով լիցքավորվելով: Այնպես որ, փիսիկները մեզ համար ոչ միայն տնային բժիշկներ են, այլ նաև փոքրիկ էներգակայաններ: Ի դեպ, սև կատուները երկու անգամ ավելի շատ բացասական էներգիա են կլանում, քան բաց երանգներով կատուները, որոնք պահպանում են իրենց տերերի կենսական ուժը: Մոխրագույն կատուները հանգստացնում են մարդկանց և չեզոքացնում ավելորդ էներգիան, իսկ սպիտակները կրում են իրենց մեջ այս բոլոր արժանիքները:

Վերականգնիր հարաբերությունները

«Ընկերական շփումները ընկճվածությունից դուրս գալու ամենաարդյունավետ բուժամիջոցն են»,- պնդում է լոնդոնցի բժիշկ Թայփլ Հարրիսը իր հետազոտությունների արդյունքում: Ընկերոջ դերը ստանձնած կին-կամավորը պարբերաբար այցելել է իր հսկողության տակ գտնվող կանանց, նրանց հետ թեյ ըմպել, կինո և համերգներ գնացել: Մեկ տարվա ընթացքում այս խմբում ընդգրկված կանանց 72%-ն իրեն ավելի լավ Է զգացել (ի տարբերություն այս խմբի՝ հակադեպրեսանտներով բուժվող կանանց խմբում լավացել Էր միայն 45%-ի ինքնազգացողությունը): Շնորհիվ այդ շփումների՝ այցելու կանանցից շատերը հաշտվել էին սիրելիների, բարեկամների և ընկերների հետ, գտել Էին հետաքրքիր աշխատանք: «Գնահատումն ու հարգանքը ստիպել են այս կանանց փոխել վերաբերմունքը աշխարհի և սեփական անձի նկատմամբ ու ազատվել ընկճվածությունից»,֊ ասում Է բժիշկ Հարրիսը:

Ինչպե՞ս կյանքդ լցնել էներգիայովԼավ տրամադրության բույրերը

Օրգանիզմի էներգետիկ պաշարն ավելացնելու համար կարևոր Է միջավայրի բույրը: Վերցրու մեկական թեյի գդալ մանուշակի ծաղիկներ և բարդու բողբոջներ, երկուական թեյի գդալ սնձի և մորու տերևներ, ինչպես նաև երեք գդալ հաղարջի տերևներ: Բույսերի այս խառնուրդից 3 ճաշի գդալ թրմիր մեկ լիտր ջրում:     Առավոտյան     այս     բուրավետ հեղուկով հնարավորինս ցողիր միջավայրը: Այս հաճելի գործողությունը կարելի է կրկնել օրվա ընթացքում մի քանի անգամ:

«Ո՛չ» ցածր կալորիականությամբ դիետաներին

Ածխաջրերի անբավարարությունը և սննդային սահմանափակումները ոչ միայն կլանում են կենսական ուժն ու էներգիան, այլ նաև խորացնում է դեպրեսիան: Մի՛ զրկիր քեզ հաճույքներից, երբ շատ ցանկանաս, կեր մի կտոր թխվածք: Ածխաջուր պարունակող 150-200 գրամ մթերքը բավարար Է առույգանալու համար:
«Այո՛» հոգեկան կորովը բարձրացնող մթերքներին
Մի՛ մտահոգվիր գիրանալու խնդրով, եթե քեզ պակասում է ուժն ու եռանդը: Քո սննդակարգում հնարավորինս ավելացրու պնդուկի, կաղամբի, ոստրեների ու նուշի չափաբաժինը: Բացի այդ՝ ահա ևս մեկ համեղ ու բնական միջոց՝ դեպրեսիայի դեմ եւ Էներգիայի համար. խառնել ընկույզն ու մեղրը 1:1 չափաբաժնով և ուտել այն օրը 3 անգամ՝ ուտելուց 3 ժամ առաջ: Սա պետք Է կրկնել 3 շաբաթ անընդմեջ:

Էներգետիկ օվա բանաձև.

  • Զբոսնել մաքուր օդում. Պատճառ մի՛ բռնիր շամանակի պակասը. Դա անհամոզիչ պատրվակ է: Օրվա ընթացքում զբոսանքներին հատկացրու նվազագույնը 30 րոպե, և բնության գեղեցիկ տեսարանները կօգնեն քեզ ազատվել ցանկացած դեպրեսիայից և կուտակել էներգիայի անհրաժեշտ պաշար:
  • Մերսել իքնդ քեզ: 15-20 րոպե մերսիր ականջներդ, քանի որ ականջների վրա կան ուղեղի աշխատանքի համար պատասխանատու հատուկ կետեր:
  • Խուսափել էներգետիկ վամպրիներից: Հնարավորինս քիչ շփվիր այն մարդկանց հետ, որոնք ճնշում են քեզ:
  • Զբաղվել ինքնակենտրոնացմամբ: Գտիր հանգիստ վայր, մի քանի անգամ դանդաղ, խորը շունչ քաշիր և մտածիր հաճելիի մասին:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1134 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ