18:09
Սնվելու սովորություններ, որոնք դժվարացնում են դիետայի պահպանումը
 

   

Երբեմն սնվելու հին, կարծրացած սովորույթները խոչընդոտում են քաշի իջեցմանը: Դրա համար բավական է փոխել միայն մի քանի սովորույթ:

 

Սնվելու սովորություններ, որոնք դժվարացնում են դիետայի պահպանումը

 

1. Երբ կարգին սնվելու համար չկա ժամանակ

Հազվադեպ միասին սնվելը սնվելու վատ սովորույթների ձևավորման պատճառներից մեկն է: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ավելորդ քաշ ունեցող երեխաները իրենց սննդի մեծ մասն ընդունում են հեռուստացույցի առջև:  Ի տարբերություն դրա՝ ովքեր նստում են ուտելու իրենց ծնողների հետ միասին, նախընտրում են ավելի շատ մրգեր և բանջարեղեն, այդ պատճառով, նրանք ավելի հազվադեպ են գեր լինում: 

Ինչպե՞ս խուսափել դրանից:

Նշանակեք ուտելու կանոնավոր ժամեր` ամբողջ ընտանիքի միասին սնվելու համար: Դա կարող է լինել ճաշը կամ ընթրիքը, երբ ուշ ժամի ընտանիքը վերադառնում է աշխատանքից կամ դպրոցից: Եթե դուք իսկապես ժամանակ չունեք, օգտագործեք պատրաստի կիսաֆաբրիկատներ, ինչպիսիք են սառեցված մրգերը և բանջարեղենը, ապուրները, բանջարեղենային խառնուրդները, ձկան ֆիլեները և այլն:

2. Երբ ես լարված եմ, ես որևէ թխվածք եմ ուզում ուտել

Թխվածքը, սպիտակ հացը, ռուլետները պարունակում են շատ ածխաջրեր և խթանում են սերոտոնինի արտադրությունը, որը պատասխանատու է հումորի և լավ տրամադրության համար: Ուտելով մի կտոր թխվածք՝ դուք կարող եք ազատվել սթրեսից և զգալ որոշակի ժամանակավոր հանգստություն: Այդ պատճառով երբեմն շատ դժվար է վերացնել այդ սովորույթը:

Ինչպե՞ս խուսափել դրանից:

Դրանով այդ պահին դուք կարող եք պայքարել սթրեսի դեմ, սակայն այն վտանգավոր է ձեր կազմվածքի համար: Սա բավական շուտ է սովորույթ դառնում: Թխված ռուլետ ուտելու փոխարեն պատրաստեք առողջարար ճաշ: Երբ դուք իսկապես լարված եք, ուտելու փոխարեն գնացեք 15 րոպեանոց զբոսանքի: Շարժվելը նույնպես խթանում է սերոտոնինի արտադրությունը:

3. Ցերեկվա ժամը 4-ին մոտ ես շոկոլադի պահանջ եմ զգում

Սովորաբար կեսօրին մեր էներգիայի մակարդակը զգալիորեն իջնում է: Այդ պատճառով դուք կարծում եք, որ այն բարձրացնելու միակ եղանակը մի կտոր շոկոլադ ուտելն է:


Ինչպե՞ս խուսափել դրանից:

Ուտելու ցանկության դեմ պայքարը շատ անգամ ավարտվում է պարտությամբ. որքան երկար է այն տևում, այնքան մեծ է ձախողումը (մի կտորի փոխարեն ուտում եք կես շոկոլադե սալիկ): Կերեք ընդամենը երկու կամ երեք կտոր, նույնիսկ եթե ավելի շատ ուտելու ցանկություն ունեք: Դուք միանգամից բավարարված կզգաք:

4. Երեկոյան ես թեթև սնվում եմ

Դուք երեկոյան ցանկանում եք հանգստանալ և ուտում եք չիփս կամ ընկույզ: Այդպիսի սնունդն ավելի շատ լիցքաթափվելու և սթրեսից ազատվելու, քան քաղցը բավարարելու համար է:

Ինչպե՞ս խուսափել դրանից:

Տանը մի՛ պահեք չիփսեր, ընկուզեղեն կամ այլ կալորիական նախուտեստներ: Փորձեք վերջին սնունդն ընդունել երեկոյան ժամը 6.30-ին: Այս ժամից հետո նույնիսկ առողջ նախուտեստները կավելացնեն ձեր մեջքի հաստությունը: Եվ պահպանե՛ք հեռուստացույցի առջև չսնվելու կանոնը:

5. Հանգստյան օրերին ես ինձ ավելին եմ թույլ տալիս

Դուք շեղվում եք ձեր առօրյա ռեժիմից, այդ օրվա համար փոփոխություններ եք պլանավորում, հանգստանում եք, այդ պատճառով ձեզ նաև թուլացնում եք սեղանի շուրջ: 

Ինչպե՞ս խուսափել դրանից:

Հանգստյան օրերին նախաճաշի և ճաշի միջև ժամանակային ընդմիջումը միայն երկու կամ երեք ժամ է. դուք ուշ եք արթնանում և ճաշում եք ձեր սովորական ժամին: Պատահում է այնպես, որ ձեր ազատ ժամանակն օգտագործում եք, որպեսզի որևէ անսովոր բան պատրաստեք կամ թխվածք թխեք: Դուք կարող եք զերծ մնալ մի քանի կալորիայից, եթե օրվա մեջ երկու անգամ նորմալ սնվեք` նախաճաշին և ընթրիքին, իսկ դրանց միջև մեկ անգամ ընդունեք թեթև սնունդ, օրինակ, միայն բանջարեղենով:

 

 


ՀՈԼՈՎԱԿՆԵՐ

Ошибки во время диеты
 
 
Ошибки худеющих - Еда без вреда 
 
 
Ошибки в еде
 
 
Հացը պանրի հետ չի կարելի ուտել
 
 
Այդ ախորժալի բուսակերությունը
 
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1563 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Դիետաներ, Առողջ սնունդ, հարմոնիա | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ