06:05
Ինչպե՞ս բուժել կրունկների ճաքերը տնային պայմաններում
 

   

Ինչպե՞ս բուժել կրունկների ճաքերը տնային պայմաններում

 

Չափազանց կարևոր է հետևել ոտքերի խնամքին և հիգիենային: Կրունկների չոր, անհարթ մաշկը, ճաքերն անհարմարություն են պատճառում յուրաքանչյուրին:

Սա ոչ միայն վնասակար է մեր առողջությանը, քանի որ ճաքերը կարող են լինել խորը և ցավեցնող, որի հետևանքով մաշկը սկսում է արյունահոսել, այլև այն կարող է հանգեցնել վարակի, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են խրոնիկ հիվանդություններով, ինչպես օրինակ շաքարախտը կամ ունեն անվբավարար իմունային համակարգ, որը պայմանավորված է տարիքով կամ հիվանդությամբ, որը կարող է դանդաղեցնել վնասված կրունկների բուժումը:

Շատ դեպքերում կրունկների ճաքերը փորձում են բուժել քսուքների օգնությամբ, որը սակայն կարող է սրել այն և անհարմարություններ ստեղծել: Այսպիսով առաջարկում ենք մի քանի հայտնի և արդյունավետ բնական միջոցներ, որը կարող եք փորձել տնային պայմաններում:

- Ներծծում եք ձեր ոտքերը տաք ջրով ամանի մեջ, մոտավորապես 10 րոպե: Այնուհետև չորացնում եք այն ամբողջապես և կիրառում եք բուսական յուղ ոտքի ճաքած հատվածներում: Հագնում եք մի զույգ հաստ գուլպաներ, ընդ որում այս բուժումը կարող է ավելի արդյունավետ լինել, եթե թողնեք այն ամբողջ գիշեր: Այդ հանգամանքը կմեծացնի խառնուրդի արդյունավետությունը, քանի որ ավելի շատ կկլանվի ձեր մաշկի կողմից: Մի քանի օրվա ընթացքում ձեր ոտքի չոր վնասված հատվածները սնուցված կլինեն:

- Կիրառեք հասած բանանի միջուկը կրունկի ճաքած հատվածում: Թողեք 10 րոպե և մաքուր լվացեք: Սա պարզագույն մեթոդ է չոր, ճաքած կրունկների բուժման և կարող է օգտագործվել օրական կտրվածքով՝ կանխարգելելու և բուժելու չոր և ճաքած կրունկները: Փորձեք խառնել կես ավոկադոն կամ կես կոկոսի միջուկը բլենդերով՝բանանի հետ միասին՝ ձևավորել քսուքանման մածուկ: Ավոկադոն և կոկոսը հարուստ են մի շարք եթերային յուղերով և յուղային լուծվող վիտամիններով: Այս սնուցող հարուստ մածուկը կօգնի ապահովել ձեր կրունկները վիտամիններով և յուղերով, որը կօգնի մնալ փափուկ և խոնավ: Այս մածուկը կարող է օգտագործվել որպես արդյունավետ բուժամիջոց,նաև ինչպես որպես կանխարգելիչ միջոց:


Убрать трещины на пятках ДОМА за 3 ДНЯ!


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 2460 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ