23:05
Ինչպե՞ս ավելի ձիգ դարձնել մաշկը
 

   

Կյանքի տարբեր փուլերում՝ քաշի կորուստ, հղիություն… կամ պարզապես տարիքի հետ մաշկը թուլանում և կորցնում իր առաձգականությունը։ Անկախ թուլացած հատվածից՝ որովայն կամ ազդրեր՝ դուք կարող եք կանխել այս իրավիճակը։ Ծանոթացե՛ք այն միջոցներին, սննդակարգի և կենսակերպի փոփոխություններին, որոնք ձեր մաշկը կդարձնեն ավելի ձիգ և առաձգական։

Ինչպե՞ս ավելի ձիգ դարձնել մաշկը

Մեթոդ 1. Միջոցներ մաշկի Համար

Շերտազատե՛ք մաշկը.

Դուք միգուցե չեք գիտակցում, բայց շերտազատումն ավելին է, քան միայն մաշկի թարմացումը կամ մաշկի մահացած բջիջների հեռացումը։ Այն խթանում է շրջանառությունը, և արդյունքում մաշկը ստանում է այն կենսական սնուցումն ու թթվածինը, որի կարիքն ունի.

Մաշկի սանրումը կատարյալ շերտազատման միջոց  է և բավական մատչելի:  Գնե՛ք մարմնի սանր բնական մանրաթելերով։ Օգտվե՛ք հետևյալ տեխնիկայից՝ լավագույն արդյունքի հասնելու համար.

• Առավոտյան սանրե՛ք մաշկը նախքան ցնցուղ ընդունելը։ Մաշկը և սանրը պետք է չոր լինեն։

• Երկար հարվածներով սանրե՛ք ոտքերն ու թևերը։ Սկսե՛ք ազդրերից, շարունակե՛ք ձեռքերից դեպի ուսերը արյունատար անոթների ուղղությամբ։

• Կենտրոնացե՛ք այն հատվածների վրա, որտեղ մաշկը նուրբ է։ Մի՛ մոռացեք որովայնի մասին։

• Շերտազատող գելերն ու սկրաբերը նույնպես արդյունավետ են։ Գնե՛ք դրանք խանութում կամ պատրաստե՛ք ինքնուրույն՝ շագանակագույն շաքարավազով, մեղրով և այլ բնական բաղադրիչներով։
• Հանքանյութերով և աղե սկրաբերը ձգում են մաշկը։ Սկրաբը կիրառե՛ք մարմնի համար ցնցուղի ընթացքում, այնուհետև հեռացրե՛ք աղը։

Օգտագործե՛ք յուղ մաշկը խոնավ պահելու համար։ Ցնցուղից հետո կիրառեք յուղ և խոնավացրե՛ք մաշկը. այն կբարելավի մաշկի առաձգականությունը։

• Մանկական յուղը մատչելի է և կա ամենուրեք։ Գերչակի և նուշի յուղերը շատ օգտակար են մաշկի համար։

■ Այդ յուղերից մի քանի կաթիլ ավելացրե՛ք լոգանքի ջրին։ Ձեր մաշկը կհանգստանա այդ յուղերի ազդեցությունից։

Փորձե՛ք մաշկը ձգող քսուք կամ լոսյոն. Փնտրե՛ք ապրանքատեսակներ, որոնք պարունակում են A և E վիտամիններ, կոլագեն, որոնք ձգում են մաշկը։

■ Կիրառե՛ք լոսյոնը կամ քսուքը օրական առնվազն մեկ անգամ՝ կենտրոնանալով ձգելու կարիք զգացող հատվածների վրա։

■ Ալոեն հանդիսանում է մաշկը ձգող հիանալի բնական միջոց: Փնտրե՛ք լոսյոններ, որոնք պարունակում են ալոե կամ պարզապես ալոեի հյութը տարածեք մաշկին։

Օգտագործե՛ք դիմակ

Ինչպե՞ս ավելի ձիգ դարձնել մաշկը

Դեմքի համար նախատեսված դիմակները կարելի է կիրառել նաև ազդրերին, ստամոքսին և թևերին։ Գնե՛ք դիմակ խանութում և կիրառեք շաբաթական երկու անգամ այն հատվածներին, որոնք ցանկանում եք ձգել։

Մեթոդ 2. Սննդակարգ և Մարզանք

Ըմպե՛ք բավարար քանակությամբ ջուր: Խոնավ մաշկը առողջ մաշկն է, այդ պատճառով ընդունե՛ք օրական բավարար քանակությամբ ջուր։ Խմեք վեցից ութ բաժակ ջուր ամեն օր՝ լավագույն արդյունք ապահովելու համար։

■ Կոկոսի հյութը կամ խոտաբուսային թեյը նույնպես կարող են խոնավ պահել և սնուցել ձեր մաշկը։

■ Խուսափե՛ք ալկոհոլի և սուրճի օգտագործումից, դրանք ջրազրկում են մաշկը ժամանակի ընթացքում։

Օգտագործե՛ք հում սնունդ:


Մրգերն ու բանջարեղենը ամենամաքուր օգտակար միջոցներն են ձեր մաշկի համար։ Դրանք պարունակում են վիտամիններ և հանքանյութեր, որոնք խթանում են առողջ մաշկն ու գեղեցիկ տեսք հաղորդում։ Պատրաստեք մրգային և բանջարեղենային պյուրեներ ամեն օր՝ նախաճաշին ուտելու համար։ Հյութեր պատրաստեք։ Շատ օգտագործեք կանաչ բանջարեղեն՝ կաղամբ, սպանախ։

Յոգա. Քաշի կորստից հետո յոգան օգնում է պահպանել մաշկի տոնուսն ու շրջանառությունը։ Այցելե՛ք յոգայի մի քանի դասի շաբաթական կամ տանը զբաղվեք յոգայով։ Զբաղվե՛ք ռիթմիկ
մարմնամարզությամբ: Մարզասրահում կատարվող բոլոր վարժությունները օգտակար են ձեր մաշկի տոնուսի համար։

Մարզվե՛ք:
Կարդիո մարզումները լավ են քաշի կորստի համար, ինչպես նաև ձգում են մաշկն ու մկաններին տոնուս հաղորդում։ Անպայման կատարեք թևերը, ազդրերը ձգող վարժություններ։
Մարզե՛ք ձեր թևերն ու մարմնի վերին հատվածը ձգումներով և հենումներով։ Որովայնի մկանները մարզեք կքանիստերով։ Մարզեք ձեր ոտքերը՝ ետ ու առաջ տանելով։

Մեթոդ 3. Կենսակերպի փոփոխությունը բարելավում է մաշկի տոնուսը

Այցելե՛ք մերսումների

Մերսումը կատարյալ միջոց է արյան շրջանառության բարելավման և մաշկը ձգելու համար։ Խնդրեք մերսողին ավելի մեծ ուշադրություն դարձնել հատկապես այն հատվածներին, որտեղ մաշկը թուլացած է։

Խուսափե՛ք կոշտ օճառներից: Մաշկի խնամքի միջոցները պարունակում են սոդիում, լաուրել, սուլֆատ կամ հարակից քիմիական նյութեր, որոնք իրականում չորացնում են մաշկը։ Եթե ցանկանում եք ձգել մաշկը, ապա խուսափե՛ք մաքրող միջոցներից և ընտրեք թեթև, բնական ապրանքատեսակներ լվացվելու համար։

• Մաքրող միջոցները պատրաստված են յուղերով, որոնք լավագույնս ձգում են մաշկը։
• Լոգանքի ընթացքում մաշկը նուրբ մերսելը նույնպես նպաստում է շերտազատմանը։

Պաշտպանե՛ք ձեր մաշկը արևից:

Արևի հասցրած վնասն ավելին է, քան ծերացումը, այն վնասում է ներսից՝ ստիպելով կորցնել մաշկի առաձգականությունը։ Օգտագործեք արևապաշտպան միջոցներ:

Աղբյուր՝ «Գեղեցկության կոդ»


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 3832 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մաշկի խնամք, մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ