02:57
Մաշկի ձեր տեսակին համապատասխան քսուքները
 

   

Կանայք մինչև խորը ծերություն ձգտում են պահպանել իրենց բնական ցեղեցկությունը: Դրանում նրանց օգնում են տարբեր դիմակները, լոսյոնները, տոնիկները, էմուլսիաները և, իհարկե, դեմքի համար նախատեսված քսուքները:  Ճիշտ քսուք ընտրելու համար հարկավոր է իմանալ մաշկի տեսակը: 

 

Մաշկի ձեր տեսակին համապատասխան քսուքները

Գոյություն ունի մաշկի 4 տեսակ, չոր, ճարպոտ, նորմալ և համակցված:

 

Ճարպոտ մաշկի քսուք

Ճարպոտ մաշկի միակ առավելությունն այն է, որ կնճիռներն ուշ են առաջանանում: Նման մաշկի համար նախատեսված սնուցող և խոնավացնող քսուքները պետք է ունենան գելային հիմք և կառուցվածքով լինեն թեթև: Նման քսուքը հեշտ է ներծծվում, ավելցուկ չի թողնում: Արդյունավետ է, երբ քսուքը պարունակում է ծծմբային և ցինկային հավելումներ, երիցուկի, հազարաթերթիկի և վաղենակի էքստրակտ, վիտամին Е և А:

 

Չոր մաշկի քսուք

Չոր մաշկի համար քսուքի ընտրությունը պայմանավորված է դրա սնուցող և խոնավացնող հատկություններով: Քսուքը կարող է իր կառուցվածքով լինել բավականին խիտ, բայց ոչ չափից շատ յուղոտ: Բաղադրության մեջ պետք է պարունակվի նաև էլաստին, հիալուրաթթու, կոլլագեն, վիտամին А և Е: Ինչպես նաև, ուլտրամանուշակագույն ֆիլտրեր, որոնք մաշկը կպաշտպանեն արևի խորտակիչ ճառագայթներից:

 

Նորմալ մաշկի քսուք

Նորմալ մաշկին բնորոշ են մաքրությունը, առաձգականությունը, թարմությունը, փղոսկրյա գույնը, ինչպես նաև բորբոքված մասերի բացակայությունը: Նորմալ մաշկը հարկավոր է և՛ խոնավացնել, և սնուցել: Սնուցող քսուքները չպետք է չափազանց ճարպոտ լինեն, թե չէ մաշկը նորմալից կվերածվի ճարպոտի:
Նորմալ մաշկ ունեցող կանայք քսուքի ընտրության սահմանափակում չունեն:

 

Համակցված մաշկի քսուքներ

Համակցված մաշկ ունեցողների մոտ կզակի, քթի և ճակատի մաշկը ճարպոտ է, իսկ այտերի, կոպերի, վզի մաշկը՝ չոր կամ նորմալ: Որպեսզի քսուք հեշտ ընտրել, օգտագործեք միաժամանակ և՛ սնուցող, և՛ խոնավացնող քսուքներ, սնուցողը չոր մասերի համար, իսկ խոնավացնողը՝ ճարպոտ մասերի: Իսկ եթե տարբերությունը մեծ չէ, ապա կարելի է օգտագործել սովորական խոնավացնող քսուք:


Ի գիտություն

1.     Քսուք գնելիս միշտ ընտրեք ձեր տարիքին համապատասխանը, որը նշված է տուփի վրա, քանի որ, յուրաքանչյուր տարիքի համար նախատեսված քսուքն ունի որոշակի ուղղվածություն: Ընտրելով սխալ տարիքային կարգ՝ դուք ցանկալի արդյունք չեք ստանա:

2.     Օգտագործեք և՛ ցերեկային, և՛ գիշերային քսուքներ: Ցերեկային քսուքը արագ ներծծվում է, և հիանալի հիմք է հանդիսանում դիմահարդարման համար: Գիշերայինը հանդիսանում է սնուցող զանգված, այն քսում են քնելուց 2 ժամ առաջ, որը նպաստում է մաշկի վերին շերտի վերականգմանը: 

3.     Քսուքի ընտրությունը պայմանավորված է եղանակից։ Գարնանը և ամռանը հարկավոր է գնել արևապաշտպան թեթև խոնավացնող քսուքներ, իսկ ձմռանը և աշնանը՝ սնուցող։

4.     Միշտ ստուգեք քսուքի պահպանման ժամկետը։

5.     Միշտ քսուքը քսեք մաքուր մաշկին։

 


 


Подпишитесь на доски (Գեղեցկություն և առողջություն) следующих пользователей Pinterest: Օգտակար.


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 1021 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ ապրելակերպ, մաշկի խնամք, մարմնի խնամք, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ