20:52
Ինչո՞վ է օգտակար դարչինը
 

   

Դարչինի ծառը (Cinnamomum Zeylanicum) դափնազգիների ընտանիքին (Lauraceae) պատկանող բույս է, որի կեղևի ներքին շերտը օգտագործվում է` որպես համեմունք։ Առավել հարգի է Շրի Լանկայի` ցեյլոնյան դարչինը։ Կղզու անտառներում աճող ծառերը հասնում են 10 մ բարձրության։ Բույսը սկսել են մշակել 18-րդ դարում։ Ցեյլոնյան դարչինի ծառը մշակվում է նաև Հնդկաստանի հարավում, Բրազիլիայում, Գվինեայում, Սեյշելյան կղզիներում, Մադագասկարում, Ջամայկայում, Մարտինիկայում։

 

Ինչո՞վ է օգտակար դարչինը

 

Անհամեմատ էժան է չինական դարչինը (C. cassia), որի հայրենիքը երկրի հարավային շրջաններն են։ Չին կայսր Շեն Նունի (Ք.ա. 2800թ.) հեղինակած դեղաբույսերի մասին գրքում հիշատակվում է դարչինի օգտակարության մասին։
Իր հակաօքսիդանտ հատկություններով դարչինը զգալիորեն գերազանցում է բոլոր այլ` այսօրվա դրությամբ ուսումնասիրված բույսերին։

Ավելացնում է ուժերը և ամրացնում է սիրտը` հատկապես օգտակար է հիվանդությունների հետևանքով հյուծված և տարեց մարդկանց` ընդգրկված է ԱՄՆ-ի և Կանադայի ծերանոցների սննդակարգում։

Գիտնականները պարզել են, որ դարչինը ճնշում է սնկերի աճը (միկոզներ) և սեռական օրգանների, միզապարկի և երիկամների հիվանդություններ առաջացնող ինֆեկցիաները։

Մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում առաջացնում է արգանդի կրճատում, խորհուրդ է տրվում հետծննդաբերական շրջանում։ Ավելացնում է կերակրող մայրերի կաթը։

Նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը. ուտեստները համեմեք օրը 1-3 գրամ դարչինով։
Բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում տրամադրությունը, ակտիվացնում է ուղեղը` խորհուրդ է տրվում ինսուլտ տարած հիվանդներին։

Օգտակար է գրիպի, անգինայի, տոնզիլիտի դեպքում։

Հնում հայտնի է եղել` որպես շնչառությունը թարմացնող միջոց։ Բուժել են մկանային սպազմները, բրոնխների ասթման, մաշկային հիվանդությունները։

Դարչինը նպաստում է մարսողությանը, գազերի հեռացմանը, նվազեցնում է որովայնի սպազմները։ Փոշին լցնում են կտրվածքների, վերքերի վրա։

Թութք. Խառնեք դարչինի փոշի և մեղր (1։1)։ Վերքը լվացեք մուգ գույնի տնտեսական օճառով, մշակեք խառնուրդով։ Կատարեք երեկոյան, առավոտյան լվացեք նույն օճառով։ Ազդեցիկ միջոց է, որն օգնում է նաև աղիի ճաքի դեպքում։


Մետեորիզմ, փսխոց. 1 թ/գ փոշին (կամ մանրացրած կեղևը) 1 ժամ թրմեք 50 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո: Անհրաժեշտության դեպքում քամեք։


Գրիպ, կանխարգելիչ թուրմ. 200 մլ եռջրի մեջ լցրեք կես թ/գ դարչին, 5-7 հատիկ պղպեղ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 4-5 անգամ։


Գլխացավ, մրսածություն, ջերմ. Դարչինի փոշին խառնեք փոքր քանակի ջրի հետ։ Համասեռ զանգվածը լցրեք վուշե լաթի մեջ և դրեք թրջոց ճակատի վրա։


Զգուշացում։ Հակացուցված է արյունահոսության դեպքում և հղիներին։ Ամիրդովլաթ Ամասիացին զգուշացրել է, որ դարչինը վնաս է երիկամներին, իսկ ընդունման օրաբաժինը 3 գրամ է։

Հայ բժշկապետը խորհուրդ է տալիս դարչին օգտագործել թոքերի արմատացած խոցերի, աչքերի առաջ սևանալու, բխկոցի, լյարդի հիվանդությունների, ներքին խցանումների, եղանակի կտրուկ փոփոխության դեպքում, պեպենների վերացման համար, և այլն։

Մոտ 20 տարի առաջ Կանադայում կատարվել են մեծածավալ հետազոտություններ. գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեղրն ակտիվացնում է դարչինի բուժիչ ազդեցությունը։

Ինչպես կարծում էր Ամասիացին` դարչինը բացում է մաղձի ծորանների խցանումները, մաքրում է լյարդը թունավոր նյութերից և աշխուժացնում է արյան հոսքը.

1 գրամ դարչինի փոշին խառնեք 1 թ/գ մեղրի հետ, լուծեք 200 մլ տաք ջրի մեջ։ Խմեք օրվա ընթացքում` փոքր կումերով։


Հիպերտոնիա. Խառնեք 1։2, կերեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, շարունակեք 10 օր։

Արթրիտ. Խառնեք 1։4` 1 ճ/գ-ն լուծեք 200 մլ գոլ ջրում։ Խմեք առավոտյան և երեկոյան։

Սթրես, գլխացավ. Խառնեք 1։4` լուծեք 200 մլ ջրի մեջ։ Խմեք 1-2 կում յուրաքանչյուր ժամը մեկ։

Գլխացավ. Խառնեք 1։1, 1 թ/գ-ն լուծեք 200 մլ գոլ ջրում։ Դրեք թրջոցներ քիմքերի վրա` 30 րոպե տևողությամբ։ Կարելի է ավելացնել 1-2 թ/գ նարդոսի կամ դաղձի եթերային յուղ։

Խառնեք 1 գ դարչին և կես թ/գ մեղր, 50 գ կարագ։ Լվացեք դեմքն օճառով, խառնուրդը քսեք ճակատին։
Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, միզապարկի բորբոքում, փքվածություն. Խառնեք 1։5, 2 ճ/գ լուծեք 400 մլ գոլ ջրում։ Խմեք 100-ական մլ` ուտելուց 1 ժամ առաջ կամ հետո։

Բերանի տհաճ հոտ. Կատարեք ողողումներ վերոգրյալ թուրմով։
Մազաթափություն. Խառնեք 1-ական թ/գ դարչինի փոշի և ձիթապտղի գոլացրած յուղ, 1 ճ/գ մեղր։ Ներմերսեք գլխամաշկին, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։

Դարչինի և մեղրի խառնուրդը (1։4) խորհուրդ է տրվում ուտել տարեց մարդկանց նախաճաշին` կարագի հետ, կամ խմել ջրային լուծույթը` 1-2 ճ/գ, 200 մլ գոլ ջուր` նախաճաշից 30 րոպե առաջ: Աղբյուր:


Жить здорово!:  Корица

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3000 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ