09:23
Ինչի՞ են հանգեցնում ապխտած միսն ու նրբերշիկը
 

   


Օրվա ընթացքում ընդամենը երկու կտոր ապխտած մսի օգտագործումը սննդում կարող է 50%-ով բարձրացնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

Այդպիսի եզրահանգման են եկել Հարվարդի համալսարանի գիտնականները, հաղորդում է Daily Mail-ը:
Այդ հիվանդության ի հայտ գալուն կարող են նպաստել նաև օրական 1 նրբերշիկ, փոքր բուրգեր կամ մի քանկ կտոր սալյամի տեսակի երշիկի օգտագործումը:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեկ օրվա ընթացքում 100 գրամ կարմիր միս ուտելը դիաբետի առաջացման հավանականությունը մեծացնում է 19 տոկոսով, իսկ ապխտած միսը՝ 51%-ով:

Մասնագետներն այդ եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով ավելի քան 440 հազար հիվանդի բժշկական գրքույկները: Նրանք նաև պարզել են, որ սննդակարգում ընկույզի, պանրի և մուգ բրնձի ավելացումը կարող է կանխել հիվանդության զարգացումը: Այս մասին հայտնում է tert.am-ը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1627 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ սնունդ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ