10:14
Ինչ տեղի կունենա օրգանիզմում, եթե ամեն օր կոճապղպեղ օգտագործեք
 

   

 

Life.panorama.am-ը գրում է.

Կոճապղպեղը դարձել է աշխարհում լայնորեն կիրառվող բանջարեղենի արմատը, որն ունի զարմանալի բուժիչ հատկություններ։ Ի սկզբանե այն կիրառվում էր որպես համեմունք, սակայն մեր օրերում այն օգտագործվում է բուժիչ նպատակներով։

Այսպես՝ պարբերաբար կամ ամեն օր կոճապղպեղ օգտագործելու դեպքում այն՝

1․ Սպանում է քաղցկեղի բջիջները

Ըստ հետազոտությունների, կոճապղպեղը արդյունավետորեն վերացնում է ձվարանների քաղցկեղի բջիջները։ Ապացուցվել է, որ կոճապղպեղն ավելի արդյունավետ է քաղցկեղի բջիջների վերացման գործում, քան քիմիաթերապիան։ Այն նաև նվազեցնում է հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը։

2․ Օրգանիզմում նվազեցնում է բորբոքումները

Կոճապղպեղի օգտագործումն էականորեն նվազեցնում է բորբոքումները, մկանային ցավերը։ Այն նաև դրական արդյունքներ է ունենում գիրության, շաքարախտի դեմ պայքարում։

3․ Թեթևացնում է առավոտյան  թուլությունն ու սրտխառնոցը

Կոճապղպեղը հատկապես խոհուրդ է տրվում հղի կանանց, ովքեր առավոտյան ունենում են սրտխառնոց, սակայն կոճապղպեղ օգտագործելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։

4․ Անցկացնում է հազն ու կոկորդի ցավը

Պետք է պարզապես մի քանի կտոր կոճապղպեղը եռացնել, այնուհետ ջրին ավելացնել կիտրոն և մեղր։ Այս թեյը կանցկացնի կոկորդի ցավն ու քթանցքերի փակվածությունը։

5․ Խթանում է մարսողությունը և կանխում է փքվածության առաջացումը

Կոճապղպեղը լավագույն միջոց է ստամոքսի խանգարումների համար։ Այս խնդիրը լուծելու համար պետք է եռացնել կոճապղեղի արմատները և խմել այդ ջուրը։ Համի համար կարելի է մի փոքր մեղր ավելացնել։

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 13065 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ