07:52
Այս վարժությունները ավելի կգեղեցկացնեն մարմինդ...
 

   

Գեղեցիկ և ձիգ հետույքը ցանկացած կնոջ նպատակն ու երազանքն է: Ցանկալի արդյունքի հասնելու համար հարկավոր է կանոնավոր կերպով մի քանի վարժություն կատարել:

 

Այս վարժությունները ավելի կգեղեցկացնեն «բարեմասնությունդ»...


 
1. Հրում: 

Սկսում ենք աջ ոտքից: Դեպի առաջ քայլ ենք անում: Պետք է զգաք, որ մկանները լարված են: Շատ կարևոր է մեջքն ուղիղ պահելը: Ձեռքերը գոտկատեղին են: Ծնկները ծալում ենք և աջ ոտքով հենվում հատակին: Հարկավոր է մի փոքր ներքև իջնել: Հիշեք, որ չպետք է ծնկով գետնին դիպչել: Այս դիրքով մնում ենք 1-2 վայրկյան և բարձրանում: Հետո աջ ոտքը փոխարինում ենք ձախով և կրկնում գործողությունը: Վարժությունը կատարում ենք օրական 2-3 անգամ, 10-15 վարժություն՝ յուրաքանչյուր ոտքի համար:
 
 2. Նստում: 
Ամենահեշտ վարժություններից մեկը, որի արդյունքը նկատելի է արդեն 2 շաբաթ անց: Հարկավոր է ոտքերը ծալել, կոնքը հետ տանել: Այդ դիրքում մնալ 1-2 վայրկյան: Վերադառնալ նախնական դիրքին: Վարժությունը կրկնում ենք օրական 2-3 անգամ:
 
 3. Կոնքի հրում: 
Մեջքին պառկած՝ ոտնաթաթերի օգնությամբ կոնքը կտրում ենք գետնից, որքան հնարավոր է բարձր: Չմոռանաք լարել մկանները: Այս դիրքում մնում ենք 1-2 վայրկյան: Հետո իջեցնում ենք կոնքը, բայց հատակին չենք դիպչում: Վարժությունը կրկնել օրական 2-3 անգամ՝ 30 հրումով:


 4. «Քայլում ենք» հետույքի վրա: 
Հարկավոր է նստել գետնին և ձգել ոտքերը: Սկսում ենք մեր «քայլերը»: 3-4 մետր առաջ ենք գնում, հետո՝ հետ: Վարժությունը կրկնում ենք օրական 2-3 անգամ: 


 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 2155 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մարմնի խնամք, գեղեցիկ հետույք, վարժություններ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ