08:49
Գրիպ հիվանդությունը չի կարելի թերագնահատել. զարմանալի փաստեր
 

   

Գրիպ հիվանդությունը չի կարելի թերագնահատել. զարմանալի փաստեր
 
Թե ինչ է գրիպը, գործնականորեն բոլորը գիտեն: Այնուամենայնիվ այս սուր վարակիչ հիվանդությունը, որն ազդում է շնչառական համակարգի վրա և թուլացնում մարմինը, շատերը թերագնահատում են,- գրում է Pahooo-ն: Թվում է՝ գրիպը կենցաղային, պարզ հիվանդություն է, որը կարելի է շրջանցել: Ոչ բոլորն են հիշում, որ գրիպը կարող է հանգեցնել բավականին լուրջ բարդությունների, նույնիսկ՝ մահվան: 

 

Գրիպ հիվանդությունը չի կարելի թերագնահատել. զարմանալի փաստեր

 

Ինչևէ, ցուրտ եղանակին գրիպի մասին բացարձակապես մոռանալ պետք չէ, առավել ևս անտեսել դրա ախտանիշները: 

1. Գրիպը և սուր վարակիչ շնչառական վարակները մոտ են իրար, բայց բնույթով տարբեր են, ընդ որում՝ գրիպն առավել վտանգավոր է համարվում:

2. Գրիպի համաճարակի վերաբերյալ առաջին հիշատակությունը եղել է 1580 թվականին: Սակայն այն ժամանակ հիվանդության մասին գործնականորեն ոչինչ չգիտեին, իսկ իրական բնույթը բացահայտվել է միայն 20-րդ դարի 30-ական թվականներին:

3. «Influenza» անգլերեն բառը, այսինքն՝ գրիպը, սերտորեն կապված է իտալերեն  «influentia»՝ «ազդեցություն» բառի հետ: Նախկինում համարում էին, որ գրիպի համար պետք է մեղադրել... երկնային մարմինների դիրքին և ազդեցությանը, քանի որ գրիպով վարակման պատճառի և հետևանքի միջև տրամաբանական կապ չէին գտնում: Իսկ ահա ֆրանսիացիները գրիպն անվանեցին  գրեթե մեզ նման՝ «gripper»՝ գողացում կամ թալանում թարգմանությամբ:

4. Գրիպի վարակը գրոհում է շնչառական համակարգի վրա՝ այդ ճանապարհին չներքաշելով մեր մյուս օրգանները, իսկ այսպես կոչված «աղիքային գրիպը», պարզվում է, վարակիչ գաստրոէնտերիտ է:

5. Այսպես կոչված «իսպանուհին»՝ իսպանական գրիպը, դեպի մահվան է տարել բազմաթիվ ամերիկացիների:

6. Վարակների գաղտնիքներն ուսումնասիրող և նորանոր դեղամիջոցներ փնտրող գիտնականները գրիպի հետ կապված իրենց բոլոր հետազոտություններն անցկացնում են խոզերի վրա: Դա պարզ բացատրություն ունի. հենց այս կենդանիներին չի հաջողվում զերծ մնալ վիրուսից, քանի որ ենթարկվում են միաժամանակ երեք տեսակի գրիպներով վարակման՝ թռչնագրիպ, խոզագրիպ և սովորական մարդկային գիպ:  Եվ այդ պատճառով հետազոտողներին ավելի հարմար է փորձեր կատարել հենց նրանց վրա:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 882 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ ապրելակերպ, հետաքրքիր փաստեր, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ