00:33
Եթե դուք գերհոգնած եք
 

   


5 խնձորը լվանալ, կեղևահանել, հեռացնել կորիզները և կոշտ մասերը: Կեղևների, կորիզների և կոշտ մասերի վրա  5 բաժակ եռացրած ջուր լցնել, ավելացնել 2 ճաշի գդալ չամիչ, դնել կրակին և եփել 8-10 րոպե: Թողնել թրմվի, խմելուց առաջ քամել:

200 գ դդումը խոշոր քերիչով անցկացնել, ավելացնել 3 ճաշի գդալ մեղր և 5 բաժակ կաթի շիճուկ: Հարել և անմիջապես խմել:

2 խնձորը մաքրել և կտրատել: Կեղևներով և միջնամասով (ներառյալ` կորիզները) թուրմ պատրաստել (5 բաժակ ջրով) և տաք վիճակում լցնել կտրատած խնձորների վրա, ավելացնել 1 կիտրոնի կեղևների քերուկ, 2 ճաշի գդալ շաքարավազ, լավ խառնել և խմել:

Վերցնել ծիրանի 15 տերև, լվանալ, մանր կտրատել: Ավելացնել 5 բաժակ եռացրած ջուր, 5 ճաշի գդալ շաքարավազ, խառնել: Դնել կրակին, թողնել եռա: Պետք է սառեցնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում: Կարելի է ըմպել նաև տաք վիճակում:

Այս ըմպելիքները խորհուրդ են տրվում թույլ առողջությունը, սպառված ուժերը վերականգնելու համար: Ունեն տոնուսը բարձրացնող, կազդուրիչ հատկություն:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1113 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ