23:37
Երաժշտությունը կարգավորում է արյան զարկերակային ճնշումը
 

   

Երաժշտությունը կարգավորում է արյան զարկերակային ճնշումը

Արյան զարկերակային ճնշումը կարգավորելու համար կարելի է օգտագործել միայն դեղամիջոցներ, սակայն դա կարելի է անել նաև ոչ ավանդական ձևերով, օրինակ` որոշակի երաժշտություն կամ ծովի ալիքների ձայնը լսելով:

Այս եզրակացությանն են եկել գիտնականները, երբ ուսումնասիրել են մի քանի տասնյակ մարդկանց արյան զարկերակային ճնշման տատանումները` գիտափորձերի ժամանակ: Փորձերը ցույց են տվել, որ շաբաթը երեք կամ ավելի անգամ 10-15 րոպե դասական երաժշտություն (Մոցարտ, Բեթհովեն) ունկնդրելն օգնում է իջեցնել արյան զարկերակային ճնշումը: Այսօրինակ արդյունքներ են գրանցվել նաև գիտափորձին մասնակցող այն մարդկանց մոտ, ովքեր շաբաթը երեք անգամ 20 րոպե լսել են ծովի ալիքների ձայնը:

Ձայնաբուժության 2-րդ իսկ ամսից նկատվել են դրական փոփոխություններ: Արդեն 4-րդ ամսում գիտափորձին մասնակցող հիվանդների արյան զարկերակային ճնշումը լիովին կարգավորվել է:
Բացի դրանից, դասական ստեղծագործություններն ու ծովի ձայնը թույլ են տալիս կենտրոնանալ և լիցքաթափվել, հանգստացնում են նյարդերը, լավացնում ինքնազգացողությունը:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1256 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, Սա հետաքրքիր է, առողջարան, երաժշտություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ