08:55
Բրինձը զարգացնում է մտավոր ունակությունը
 

   

Ճապոնացի դեղագետները մկների վրա փորձեր կատարելուց հետո գիտականորեն ապացուցել են, որ բրինձը մեծապես նպաստում է մտավոր զարգացմանը:

Բրինձը զարգացնում է մտավոր ունակությունը

Նրանք մկներին բաժանել են երկու խմբի. առաջին խմբին կերակրել են սովորական կերով, երկրորդ խմբի կերին բրինձ են ավելացրել: Որոշ ժամանակ անց մկներին բաց են թողել լողավազան և հետևել, թե նրանցից որոնք ավելի շուտ կգտնեն փրկարար նավակը: Առաջինը «ելքը գտան» այն մկները, որոնք սնվել էին բրնձով: Գիտնականների փորձերը հաստատել են նաև, որ բրինձը նպաստում է հիշողության լավացմանը, զգալիորեն կանխում Ալցհեյմերի հիվանդության զարգացումը (առաջանում է տարեցների մոտ` քայքայելով ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մտավոր ունակության համար): Այս մթերքը խորհուրդ է տրվում նաև նրանց, ովքեր գաստրիտ կամ ստամոքսի խոց ունեն. դրանով պատրաստած կերակրատեսակները չեն գրգռում ստամոքսը, դյուրամարս են և օգտակար:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1824 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ սնունդ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ