08:49
Բոլոր շիլաներն էլ կարևոր են
 

   

Բոլոր շիլաներն էլ կարևոր ենՁավարեղենի ցանկացած տեսակի վրա խորհուրդ Է տրվում եռացրած և ոչ սառը ջուր ավելացնել: Այսպես շիլայում պահպանվում են օգտակար նյութերը: Կաթնային շիլա պատրաստելու համար ձավարը հարկավոր Է սկզբում եփել ջրում, ապա վրան տաք կաթ լցնել՝ խուսափելով կաթի թանկարժեք սպիտակուցը կորցնելուց: Մրգաչրերը նախ պետք Է լվանալ, այնուհետև ջրում թրջել և ավելացնել շիլային:

 

Ո՞ր շիլան Է առավել օգտակար: 

Այս հարցը ստույգ պատասխան չունի: Բանն այն Է, որ յուրաքանչյուր ձավարեղեն ունի իր յուրահատկությունները, որոնց իմացությունը կօգնի հեշտությամբ կազմել փոքրիկի ճաշացանկը:

 

Հնդկաձավար

Կարող է հավակնել չեմպիոնի կարգավիճակին, անգամ մսի մրցակիցն Է: Հնդկաձավարը հարուստ Է բուսական սպիտակուցով, առանձնանում Է երկաթի (այդ տեսանկյունից նա 6-7 անգամ գերազանցում Է իր ձավարեղեն եղբայրներին), ֆոսֆորի, մագնիումի, կալիումի հագեցվածությամբ, ինչպես նաև պարունակում Է ցինկ, յոդ և կոբալտ: Եվս մեկ առանձնահատկություն. հնդկաձավարի շիլան ունի թեթև լուծողական հատկություն, հետևապես այն օգտակար Է աղեխիթերով տառապող երեխաներին:

Հնդկաձավարի շիլա պատրաստելու համար հարկավոր Է այն տապակել (առանց յուղի) կամ տաք ջեռոցը դնել, ապա լվանալ սառը ջրով: Կարելի Է նաև շիլան չեփել, այլ վրան եռացրած ջուր լցնել (1:1), թողնել թերմոսում և 30-40 րոպեից ուտեստը պատրաստ կլինի: 

 

Վարսակաձավար 

Այն շատ տարածված է և թե՛ փոքրերի, թե՛ մեծերի ամենասիրելիներից է: Վարսակաձավարը հագեցած է բուսական սպիտակուցով և ճարպով, պարունակում Է В, К, Е խմբի վիտամիններ, մագնիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, ինչպես նաև ցինկ, յոդ և ֆտոր: Այն հատկապես օգտակար է թույլ երեխաներին, քանի որ բավականին հագեցած է և օգնում է ամրացնել իմունային համակարգը: Պատահական չէ, որ վարակային հիվանդություններից հետո բժիշկները խորհուրդ են տալիս փոքրիկներին վարսակաձավարով շիլա տալ:

Վարսակաձավարի փաթիլները լցնել եռացող ջրի (կաթի) մեջ և խառնել: Ավելի համեղ է դառնում մուրաբայի, մրգերի և հատապտուղների համադրությամբ:

 

Բրինձ

Սա ամենատարածված ձավարեղենն է, ինչը պայմանավորված է բրնձի հիպոալերգենությամբ: Իհարկե, սպիտակուցի պարունակությամբ զիջում է մյուս շիլաներին և վերջիններիս համեմատությամբ այն իր մեջ ավելի քիչ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր է ներառում: Մինչդեռ քչերին է հայտնի, որ բրնձի շիլան բուժումից հետո օգնում է օրգանիզմից արտամղել հակաբիոտիկների մնացորդը: Բրնձի շիլան փորկապություն է առաջացնում, հետևապես աղեխիթերով տառապող երեխաներին խորհուրդ չի տրվում հաճախակի օգտագործել: Սակայն այս ազդեցությունը հնարավոր է մեղմել՝ շիլային ավելացնելով մրգեր կամ բանջարեղեն:

 

Եգիպտացորենի շիլա

Մանկական լուծվող շիլաները հարուստ են օսլայով և երկաթով, պարունակում են B, D, Е խմբի վիտամիններ, պիովիտամին А, կալիում, մագնիում, ցինկ, իսկ ահա կալցիումով և ֆոսֆորով հագեցած չեն: Մասնագետները խորհուրդ չեն տալիս եգիպտացորենի շիլան մանկան սննդակարգում ներառել մինչև 9 ամսականը:
Եգիպտացորենի շիլան խորհուրդ է տրվում անմիջապես մատուցել, իսկ նուրբ համի համար՝ կարագ ավելացնել:

 

Սպիտակաձավար

Այն ստանում են ցորենի ալյուրից: Թարմ մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև նախապես թրջած մրգաչիրը շիլային ավելացնում են եփելու վերջին 5 րոպեում: Դա օգնում Է ավելի շատ վիտամիններ և միկրոէլեմենտներ պահպանել:

Շիլա պատրաստելու համար օգտագործվում են պողպատե կաթսաներ, սակայն այն ավելի համեղ է, երբ պատրաստված է ջեռոցում՝ կերամիկական կամ չուգունե սափորներում:
Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել այս շիլայից մինչև երեխայի 2 տարեկան դառնալը: Սպիտակաձավարը զգալի ծանրաբեռնում է ենթաստամոքսային գեղձը, նպաստում է ռախիտի առաջացմանը մինչև 2 տարեկան երեխաների մոտ: Այն ավելի քիչ քանակությամբ բջջանյութ է պարունակում, նաև աղքատ է վիտամիններով և հանքային նյութերով: Սպիտակաձավարի մեջ առկա են միայն В  խմբի վիտամիններ, կալցիում և երկաթ: 

Եռացող կաթի մեջ լցնել սպիտակաձավարը և շիլան եփել ոչ ավելի, քան 2 րոպե: Այնուհետև կափույրով փակել՝ թողնելով I0-15 րոպե: Այս կերպ այն շատ ա-վելի համեղ է ստացվում: 

 

Ցորենով շիլա

Հագեցած է В խմբի վիտամիններով, պարունակում է ֆոլաթթու, կալիում, ցինկ, յոդ: Սակայն այն որոշ չափով բարդություն է ներկայացնում մարսողության համար: Հետևապես, ցորենով շիլան նպատակահարմար է տալ 1,5-2 տարեկանից հետո: Ասենք, որ ցորենը օրգանիզմը մաքրում է տոքսիններից, ինչպես նաև փորկապություն առաջացնում: Պատրաստելուց առաջ խորհուրդ է տրվում ցորենը մի քանի անգամ տաք ջրով լվանալ, մինչև ջուրը թափանցիկ դառնա: 

 

Աշորայի (գարեձավարի) շիլա 

Այս տեսակները հսկայական քանակությամբ բուսական սպիտակուց, ֆոսֆոր, կալիում, երկաթ, В խմբի վիտամիններ են պարունակում, բայց որպես շիլայի հումք գրեթե չեն կիրառվում: Այս շիլան խորհուրդ է տրվում աղեխիթերից և ավելորդ քաշով տառապող երեխաներին՝ որպես սննդակարգը կարգավորող հավելյալ միջոց:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1802 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ