23:06
Բնական նրբագեղության 8 գաղտնիք
 

   

Բնական նրբագեղության 8 գաղտնիք

Նմանվեք բարեկազմ կանանց՝ «որդեգրելով» նրանց կենսակերպն ու մտածելակերպը:

Փորձեք XS համարը, և այն Ձերը կդառնա: Նրբակազմ կանանց գաղտնիքը նրանց քչակերությունն է: Ի տարբերություն գեր կանանց, որոնք մեծ նշանակություն են տալիս ուտելիքի քանակին և որակին, նրանք ուտելիքի մեջ հաճույք չեն փնտրում: Ստորև թվարկված են հավերժական նրբագեղության և գեղեցկության 8 գաղտնիքները:

Մի շփոթեք «բավարարվածության» զգացումը «հագեցվածության» հետ
Նրբակազմ կանայք ուտում են բավարարվելու, այլ ոչ թե հագենալու համար: Խորհուրդ է տրվում չկենտրոնանալ ուտելիքի քանակի վրա և փոխարենն ուտել դանդաղ՝ օրգանիզմին հնարավորություն տալով որոշելու սննդի անհրաժեշտ չափը: Այսպես կարող եք սովորել «որսալ» բավարարվածության կետը և խուսափել շատ ուտելուց:
Բոնուս: Ուտելու արագությունը նվազեցնելով՝ ստանում եք հնարավորություն կենտրոնանալ սեփական զգացումների վրա:

Մի՛ վերաբերվեք քաղցին որպես ողբերգության

Ինչպես պնդում են մասնագետները, ավելորդ քաշի դեմ պայքարող կանանց մեծամասնությունը քաղցն ընդունում է որպես ծանր վիճակ, որի դեմ պետք է ձեռնարկել հրատապ քայլեր: Սարսափելով քաղցի զգացումից՝ ստիպված եք մշտապես շատ ուտել և հագեցնել սեփական քաղցը: Բարեկազմ ու նիհար կանայք ավելի համբերատար են այս հարցում: Նրանք համոզված են, որ մի քիչ տանջելուց հետո քաղցի զգացումը որոշ ժամանակով «կնահանջի» ու հետո նորից կվերադառնա: Ընտրեք շատ զբաղված օր և հետաձգեք ճաշը 1 կամ 2 ժամով: Կամ պարզապես հրաժարվեք ետճաշիկներից: Կտեսնեք, որ քաղցին դիմանալը հերոսական սխրանք չէ, և Դուք նույնպես կարող եք դա անել:

Մի՛ կերեք տրամադրությունը բարձրացնելու համար

Սա, իհարկե, չի նշանակում, որ նիհար ու բարեկազմ մարդիկ անտարբեր են "սթրեսն ուտելու" գայթակղության նկատմամբ: Բայց նրանք ի վիճակի են վերահսկել իրավիճակը և կանգ առնել ճիշտ ժամանակին: Խնդրից խուսափելու համար Ձեր բառարանում ավելացրեք «վերջ» բառը և կիրառեք այն որպես զենք 4 հանգամանքների քաղցի, զայրույթի, միայնության և ընկճվածության դեմ: Եթե քաղցած եք, կերեք օգտակար ընկույզներ, զայրույթի, միայնության և ընկճվածության դեպքում վազեք, ուղարկեք հաղորդագրություն երեխաներին, զանգահարեք ընկերներին կամ գնացեք զբոսայգի: Նույնիսկ օտար մարդկանց շրջապատում կարող եք ձերբազատվել դեպրեսիայից և միայնությունից: Եթե հոգնած եք, քնեք:

Ըստ ամերիկացի դիետոլոգների տվյալների՝ բարեկազմ կանայք օրական ուտում են 1-ից ավելի չափաբաժին միրգ, սակայն նրանց սննդակարգում քիչ են ճարպերը: Բացի այդ՝ բարեկազմ մարդիկ ավելի շատ թելուկավոր սնունդ են ուտում, քան գեր մարդիկ:

Ստուգեք Ձեր սննդակարգում սննդային համատեղելիությունը:

Փորձեք օրական ուտել առնվազն 2-3 բաժին ուտելիք: Ավելացրեք հատապտուղներ վարսակի շիլայի կամ յոգուրտի մեջ նախքան դրանք ուտելը: Խնձորը կերեք դեսերտի հետ, իսկ շերտատված տանձը հնդկահավի սենդվիչի հետ: Կերեք թարմ մրգեր և խուսափեք չիպսերից:

Սովորեք առողջ սնվել
 

Ցանկացած դիետոլոգ խորհուրդ կտա Ձեզ բազմազանություն մտցնել սննդակարգի մեջ, սակայն այս պարագայում նույնպես չի կարելի կորցնել չափի զգացումը, քանի որ բազմազանությունը և հաջողված համը նույնպես նպաստում են շատակերությանը:

Ընտրեք գլխավոր ճաշատեսակները և փորձեք ուտել դրանք ըստ համատեղելիության:

Փաթիլավորները՝ նախաճաշին, աղցանները՝ ճաշին և այսպես շարունակ: Թույլ է տրվում հավի տապական համատեղել աղցանի հետ, իսկ հաջորդ օրն այն փոխարինել թյունա ձկով: Որքան մեծ է սննդի տեսականին, այնքան փոքր են ստամոքսն անակնկալի բերելու հնարավորությունները:

Զարգացրեք ինքնատիրապետման մեխանիզմը
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 50-60 տարեկան կանանց մոտ ավելորդ քաշի ձեռքբերման լավագույն «կանխագուշակը» նրանց ինքնասահմանափակման մակարդակն է: Ինքնատիրապետման և ինքնասահմանափակման ուժեղ համակարգով կանայք ավելի քիչ են հակված գիրանալուն, քան նրանք, ովքեր չեն զարգացրել այդ համակարգը: Նույնիսկ ընկերների կազմակերպած երեկույթի ժամանակ մի մոռացեք ինքնատիրապետման մասին, սթրեսի ժամանակ համոզվեք, որ ձեռքի տակ ունեք գազարի կամ թարմ մրգի համեղ պատառներ:

Մշակե՛ք ակտիվ կենսակերպ
Նիհար կանայք քայլում են օրական 24 ժամ: Դա օգնում է նրանց այրել ավելորդ կալորիաները: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունն օրական 16-20 ժամ ծախսում է նստելու վրա: Գիտակցեք օրական 10 000 քայլ անելու անհրաժեշտությունից Ձեր մեծ հեռավորությունը հաշվելով օրական կատարած Ձեր քայլերը: Անհրաժեշտ է օրը 30 րոպե զբաղվել մարմնամարզությամբ: Ժամանակ տրամադրեք աստիճաններով բարձրանալուն կամ տան ինտենսիվ մաքրությանը:

Քնեք բավականաչափ
Ըստ հետազոտողների` բարեկազմ մարդիկ շաբաթական քնում են 2 ժամ ավել , քան գեր մարդիկ: Քնի պակասը նվազեցնում է ախորժակը ճնշող այնպիսի հորմոնների մակարդակը, ինչպիսին է, օրինակ, լեպտինը, և ,փոխարենը, նպաստում է քաղցի հորմոնի` գրելինի աճին:

Իմիջիայլոց, շաբաթը 2 ժամ ավել քունը հավասար է օրական 17 րոպե ավել քնելուն, ինչը կարելի է թույլ տալ նույնիսկ չափազանց ծանրաբեռնված առօրյայի դեպքում: Օրական 8-ժամյա քունը իդեալական է չափահաս մարդու համար: Պետք է չմոռանալ կանոնավոր նախաճաշի մասին: Նիհարների 78 տոկոսն ապրում է այսպես:

Աղբյուր:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մարմնի խնամք | Դիտումներ: 1424 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ