07:00
Բջջայինների և քաղցկեղի առաջացման կապի մասին
 

   

Բջջայինների և քաղցկեղի առաջացման կապի մասինԲջջային հեռախոսները վնասակար են առողջության համար, քանի որ մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը: Ահա այսպիսի վերջնական եզրահանգման է եկել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը:

Կազմակերպությունը վերանայել է իր վերաբերմունքը բջջային հեռախոսների նկատմամբ՝ հայտարարելով, որ դրանք կարող են նպաստել գլխուղեղի մի քանի տեսակի ուռուցքների առաջացմանը, մասնավորապես գլիոմայի:
Այդ մասին հաղորդվում է կազմակերպության կայքէջում:

Այս նոր եզրակացությանն է հանգել 14 երկրների 31 գիտնականներից բաղկացած խումբը: Նրանք հաստատել են, որ բջջային հեռախոսները պետք է դասակարգվեն որպես «հնարավոր կոնցեռոգեններ»: Այդպիսով, ըստ քաղցկեղի հետազոտման Միջազգային գործակալության, սանդղակի բջջայինները դասվում են կապարի, քլորոֆորմի և սուրճի շարքում:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հաղորդում է, որ վերաբերմունքը բջջայինների նկատմամբ փոխվեց, երբ վերանայվեցին մինչև օրս այդ ուղղությամբ տարված բոլոր հետազոտությունների արդյունքները: Նախկինում կազմակերպությունը պնդում էր, որ բջջային հեռախոսի օգտագործման և քաղցկեղի զարգացման միջև տեսանելի կապ չկա:
Գիտնականների խոսքով՝ որոշակի եզրահանգումների համար դեռևս վաղ է, քանի որ հիմքերը բավարար չեն և լրացուցիչ հետազոտությունների կարիք կա:

Անկախ փորձագետները վերապահումով են վերաբերվում Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության եզրահանգումներին: Իսկ CTIA -ի հասարակության հետ կապերի գծով փոխնախագահ Ջոն Ուոլսը հայտարարել է, որ քաղցկեղի հետազոտման Միջազգային գործակալության կողմից բջջայինների վնասակարության դասակարգումը դեռևս չի նշանակում, որ նրանք քաղցկեղ են առաջացնում: CTIA-ն միավորում է կապի օպերատորներին և հեռահաղորդակցման սարքեր արտադրողներին:

Վերջին տարիներին բջջային հեռախոսների անվտանգության խնդիրը բազմիցս արծածվել է տարբեր կազմակերպությունների մակարդակով:    

2007թ. շվեդ գիտնականները եկան այն եզրահանգման, որ բջջայինների հաճախակի օգտագործումը բարձրացնում է ուռուցքի առաջացման ռիսկը, բայց ոչ թե գլխուղեղի, այլ լսողական նյարդի:
Գիտնականների խոսքով՝ դժվարությունը կայանում է նրանում, որ բջջային հեռախոսները մեր կենցաղ են մտել համեմատաբար վերջին տարիներին և նրանց առանձնակի ազդեցությունը մեծ չէ: Բավականին ժամանակ է անհրաժեշտ կոնկրետ թվեր ստանալու համար: Որպես օրինակ գիտնակաները նշում են սիգարետը. սկզբում ծխելու վնասների էական հիմքեր չկային, սակայն տարիների ընթացքում պարզվեց, որ նիկոտինը բարձրացնում է քաղցկեղի առաջացման վտանգը:

Գիտնականները միաձայն համամիտ են այն կարծիքին, որ բջջային հեռախոսների էլեկտրամագնիսական ճառագայթումը առավել վտանգավոր է երեխաների համար, քանի որ նրանց օրգանիզմն ավելի թույլ է, իսկ գանգոսկրը՝ ավելի բարակ:
2009թ Ռուսաստանյան Ֆեդերացիայի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օվչիննիկովը զգուշացրել է բջջային կապի վնասակարության մասին:

 


Նրանց, ովքեր անհանգստացած են, խորհուրդ է տրվում օգտվել գարնիտուրից, որի դեպքում նվազում է բջջայինի ճառագայթման ազդեցությունը: Իսկ երեխաների դեպում՝ պարզապես պետք է սահմանափակել նրանց շփումը բջջային հեռախոսով:

Բջջային հեռախոսի վնասակարության աստիճանը որոշվում է SAR ցուցանիշով: Տարբեր երկրներում այս ցուցանիշին ներկայացվում են տարբեր պահանջներ: Որքան ցածր է SAR ցուցանիշը, այքան փոքր է հեռախոսի վտանգավոր ազդեցությունը:

Լուսինե Ավետիսյան


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 766 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան, բջջային հեռախոս | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ