12:47
Այս մթերքների բացակայությունը` հաճախակի գլխացավերի պատճառ (ֆոտո)
 

   

 

Գլխացավը շատ հիվանդությունների մշտական ուղեկիցն է: Սակայն կա գլխացավի մեկ տեսակ, որն ուղղակի անտանելի է: Խոսքը միգրենի մասին: Այն ծանոթ է երկրագնդի ամեն 6-րդ բնակչին: Որպես կանոն, միգրենի դեպքում ցավը կենտրոնանում է գլխուղեղի մի կողմի վրա: Ավելի հաճախ միգրեն հանդիպում է էմոցիոնալ և սթրեսների հանդեպ թույլ դիմադրողականություն ունեցող մարդկանց մոտ:

 

 

Գլխացավի պատճառները

Միգրեն ունենալու հավանականությունը պայմանավորված է ժառանգականությամբ, սեռով (կանանց մոտ ավելի տարածված է), կյանքի ոչ ճիշտ ռիթմով, հոգեբանական ֆոնով: Նաև նշանակություն ունի տարիքը. բժիշկները միգրեն հայտնաբերում են ավելի հաճախ երիտասարդների մոտ` սկսած դեռահասության տարիքից, իսկ ավելի հասուն տարիքում հավանականությունը նվազում է:

Սննդակարգն ունի հսկայական նշանակություն: Ապացուցված է, որ օրգանիզմում մի քանի բաղադրիչների բացակայությունը կարող է չորս անգամ ավելի ուժեղ գլխացավերի պատճառ դառնալ: «Так Просто!»-ն առանձնացրել է մթերքների չորս խումբ, որոնց բացակայությունը նպաստում են միգրենի առաջացմանը:


Այս մթերքների ացակայությունն առաջացնում է գլխացավ

1. Վիտամին B12

 

 

Մարդիկ, ում մոտ բացակայում են այս մթերքները, ենթական են սթրեսների և դյուրագրգիռ են: Հետաքրքիր է, որ գլխացավի դեպքում մենք դիմում ենք ասպիրինի օգնությանը, սակայն հենց սա է նվազեցնում օրգանիզմում B12 վիտամինի առկայությունը: Վիտամինի առկայության դեպքում անհրաժեշտ է հաճախ ուտել սպանախ, բրոկոլ, ծնեբեկ, ավոկադո, ճակնդեղ, գազար, դդում: Այս վիտամինն առկա է նաև հավի ձվի մեջ:


2. Պղինձ և երկաթ

 

 

Օրգանիզմում պղնձի և երկաթի պակասությունն առավել բնորոշ է կանանց: Պղնձով հարուստ են լոբին, ընկույզը, պանիրը, ավոկադոն… Իսկ կանաչեղենի, կաղամբի, արևածաղկի, քնջութի և լյարդի կանոնավոր օգտագործումը կարող են ավելացնել երկաթի առկայությունը:


 

3. Վիտամին В6

 

 

Վիտամին В6-ի պակասությունը հիվանդության առաջացման առաջին նախապայմաններից է: Վիտամինի այս տեսակն առկա է լյարդի, թարմ բանջարեղենի, ինչպես նաև շիլաների մեջ:


4. Վիտամին D

Վիտամինի այս տեակը բնական ճանապարհով առաջանում է արևի շողերի առկայության դեպքում: Իսկ ձմռանը պակասությունը կարող ենք լրացնել ձվի, լյարդի, ծովամթերքների, կաթնային մթերքների և լոբու միջոցով:

Ճիշտ սննդակարգը, սպորտով զբաղվելը, թարմ օդում զբոսները կարող են նվազեցնել միգրենով հիվանդանալու հավանականությունը: Իսկ սթրեսից ազատվելուն ու լիցքաթափվելուն կարող է օգնել արոմաթերամիան:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 2438 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ