00:49
Ատամի ի՞նչ մածուկ ընտրել
 

   


Ատամի ի՞նչ մածուկ ընտրելԺամանակակից մածուկները ոչ միայն ատամները մաքրող, այլև դրանց և լնդերի մի շարք հիվանդությունները կանխող, ինչպես նաև բուժող հատկություն ունեն:
 
Ատամի մածուկի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է ատամների և լնդերի առողջության համար: Նրանք, ովքեր բողոքում են արծնափուտից (կարիես), պետք է օգտվեն ֆտորով հարուստ մածուկներից: Պարոդոնթոզի դեպքում խորհուրդ են տրվում տարբեր միկրոտարրեր և աղեր պարունակող մածուկները:

Ամենատարբեր դեղաբույսերի և խոտաբույսերի լուծույթներ պարունակող մածուկները նախատեսված են լնդերի բորբոքումները բուժելու համար:

Սպիտակեցնող մածուկները նրանց համար են, որոնց ատամները դեղնավուն երանգ են ձեռք բերում: Դրանց թվում կան նաև ծխախոտից, թեյից և սուրճից դեղնող ատամների բնական գույնը վերականգնող մածուկներ: Եթե ձեր ատամները ցավում են տաք և սառը կերակուրներից, քաղցրից և թթվից սրսռում են, պետք է օգտվել զգայուն ատամների համար նախատեսված մածուկներից: Երեխաների համար առանձին մածուկներ են վաճառվում: Ի դեպ, ցանկալի է, որ ատամի մածուկները գնեք դեղատներից:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 1522 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Առողջ ապրելակերպ, առողջարան | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ