22:32
Արքայախնձոր (անանաս). համով դեղը
 

   


Հյութեղ, բուրավետ, չափազանց համեղ այս արևադարձային պտուղը  կզարդարի յուրաքանչյուր սեղան: Արքայախնձորի (անանասի) շնորհիվ ամենահագեցնող և սննդարար ճաշատեսակներն անգամ հեշտ են մարսվում: Եթե արքայախնձորի կամ նրա հյութի մասին հիշեք նաև ոչ տոնական օրերին,  շատ հիվանդություններ այլևս սարսափելի չեն թվա:

Արքայախնձոր (անանաս). համով դեղը

Կոլումբոսի կոնախնձորը


Արքայախնձորի հայրենիքը Հարավային Ամերիկայի հյուսիս-արևելքն է` Բրազիլիան, Գվինեան, Պարագվայը:  Բրազիլիայում դեռևս աճում է արքայախնձորի վայրի տեսակը: Այժմ այս բույսն աճեցնում են արևադարձային շատ երկրներում, իսկ Հոլանդիայում սովորել են այն աճեցնել ջերմոցում:  Չնայած հյուսիսային երկրների շատ բնակիչներ կարծում են, թե արքայախնձորն  աճում է ծառի կամ արմավենու վրա, իրականում այն  բազմամյա խոտաբույս է:

Այս հրաշալի պտղին մենք ծանոթացել ենք Կոլումբոսի շնորհիվ: Դեպի Ամերիկա իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ նրան այն աստիճան է ապշեցրել այդ տարօրինակ պտուղը, որ կարգադրել է նավը բեռնել դրանով: Կոլումբոսն այն  անվանել է կոնախնձոր: Այդ անունը պահպանվել է որոշ եվրոպական երկրներում, օրինակ` Անգլիայում: Կոնախնձորն այնպես է դուր գալիս մեծ ճանապարհորդին, որ նա այդ պտուղը համարում է արևադարձային մրգերի արքա:
   
Նույնիսկ քաղցկեղն է վախենում

Արքայախնձորի մեջ այնքան C վիտամին կա, որ այն օգտագործում են որպես դեղ լնդախտի դեմ: Այս պտուղը պարունակում է մեծ քանակությամբ կիտրոնաթթու և այլ արժեքավոր թթուներ, միկրոտարրեր` կալցիում, կալիում, երկաթ, ֆոսֆոր... Հասած արքայախնձորը և նրա հյութը պարունակում են բրոմելին, որն օգտակար է շատ հիվանդությունների դեպքում:
Արքայախնձորում պարունակվող ֆերմենտների օգնությամբ բժիշկներն այսօր փորձում են պայքարել նույնիսկ քաղցկեղի դեմ: Այդ ֆերմենտները խթանում են օրգանիզմի պաշտպանական գործառույթները, դանդաղեցնում քաղցկեղի աճը, մեղմացնում են ճառագայթային և քիմիաթերապիայի հետևանքները: Արքայախնձորի մեջ պարունակվող նյութերը կապում են ազատ ռադիկալները, ինչը շատ կարևոր է քաղցկեղը  և այլ հիվանդություններ կանխարգելելու համար:

Համով դեղ

Արքայախնձորի ցողունի մեջ գիտնականները վերջերս հայտնաբերել են երկու մոլեկուլ, որոնք կարող են օգնել քաղցկեղի բուժմանը: Դրանցից մեկը խթանում է իմուն համակարգը, իսկ երկրորդը կանխում է քաղցկեղի շատ բջիջներում հայտնաբերված հատուկ սպիտակուցի առաջացումը: Փորձերը ցույց են տվել, որ այդ մոլեկուլները փորձարկվողների մեծ մասի մոտ կանխել են քաղցկեղի զարգացումը մոտ 70 տոկոսով:

Բրոմելաինն ամենակարևորն է

Անանասը շատ «արժանիքներ» ունի: Զարմանալի բուժական հատկությունները պայմանավորված են  միջուկում պարունակվող սննդարար նյութերով: Անանասում բոլոր վիտամինները կան, քիչ չեն նաև հանքանյութերը` կալիում, երկաթ, պղինձ, ցինկ, մագնիում, կալցիում, յոդ: Նրա մեջ պարունակվող ամենաօգտակար նյութը համարվում է բրոմելաինը: Այս ֆերմենտը կարգավորում է սպիտակուցների յուրացումը, սա էլ իր հերթին նպաստում է ստամոքսի, աղիների աշխատանքին, մաքրում է արյունը, բարձրացնում դիմադրողականությունը:    Խորհուրդ է տրվում ճաշելիս մի կտոր արքայախնձոր ուտել կամ խմել մեկ բաժակ հյութ:

Բժիշկները համոզված են, որ արքայախնձորն օգնում է արյան բարձր ճնշման և աթերոսկլերոզի ժամանակ, քանի որ իջեցնում է ճնշումը, արյունը մաքրում  խոլեսթերինից` կանխարգելելով ինֆարկտն ու ինսուլտը:

Կազմվածքի պահապան

Արքայախնձոր (անանաս). համով դեղը

Ճաշելիս անանասի մեկ բաժակ հյութ խմելը կամ մեկ-երկու կտոր անանաս ուտելն  օգնում է ձուկը, միսը, ընդեղենը մարսելուն: Կալիումի աղերի շնորհիվ օրգանիզմից դուրս է գալիս ավելորդ հեղուկը: Բացի այս ամենից` արքայախնձորը կոտրում է քաղցի զգացողությունը: Դիետոլոգները նույնիսկ խորհուրդ են տալիս ամսվա մեջ բեռնաթափման, «անանասային» օրեր ունենալ:

Հետաքրքիր տեղեկություններ


Արքայախնձորի հասուն պտուղը կշռում է 300 գրամից  մինչև 1 կիլոգրամ:
Ցածր կալորիական  է. 100գ պտուղը պարունակում է 48 կկալ:
Արքայախնձորով նախուտեստը հեշտացնում է ճարպերի յուրացումը և բարելավում  նյութափոխանակությունը:

Դրական է ազդում ենթաստամոքսային գեղձի վրա, ակտիվացնում է ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում պիգմենտային բծերի հեռացմանը:
Թրոմբոզների և այտուցների դեպքում ամեն օր խմե'ք  200-250մլ հյութ և կերե'ք թարմ արքայախնձորի մի քանի կտոր:

Ինքնաթիռով կամ նավով ճամփորդելիս` սրտխառնուքի դեպքում կօգնի արքայախնձորի մեկ բաժակ հյութը:
Մանավանդ ձմռանը վիտամիններով և հանքանյութերով հարուստ այս պտուղն     անհրաժեշտ է վիտամինային անբավարարությունից խուսափելու համար:
Կոշտուկների դեպքում.  արքայախնձորի պտղամսից դրե'ք կոշտուկի վրա` թողնելով ամբողջ գիշեր: Առավոտյան ոտքերը դրե'ք տաք ջրի մեջ, հետո կոշտուկը հեռացրե'ք: Այս ընթացակարգը կարող եք կրկնել:
Յուղոտ մաշկի դեպքում դեմքը շփե'ք թարմ արքայախնձորի կտորով:
Անանասը շատ «արժանիքներ» ունի: Զարմանալի բուժական հատկություններն ապահովում են միջուկի սննդարար նյութերը: Անանասում բոլոր վիտամինները կան, քիչ չեն նաև հանքանյութերը:

Եթե խուսափում եք գիրանալուց


Տարածված կարծիքին հակառակ` արքայախնձորի մեջ պարունակվող բրոմելայնը ճարպերը ոչ թե վառում է, այլ պարզապես խոչընդոտում է ճարպային նոր շերտերի գոյացմանը: Հենց բրոմելայնի շնորհիվ այս միրգն օրգանիզմի կողմից  հեշտությամբ է յուրացվում և բարելավում է սպիտակուցները մարսելու գործընթացը: Այդ պատճառով էլ կուշտ ճաշելուց հետո որպես աղանդեր օգտակար է արքայախնձոր ուտելը: 

Մաշկի համար


Ամանորի գիշերն անթերի  տեսք ունենալու համար հարկավոր է մաշկի մասին մտածել տոնից մեկ ամիս առաջ: Սահմանափակեք թթվայնությունը բարձրացնող մթերքների գործածությունը: Դրանք են` ալկոհոլը, յուղալի սնունդը, սուրճը, քաղցրավենիքն ու խմորեղենը: Իսկ սպանախի, գազարի, վարունգի, կաղամբի և լոլիկի գործածումը, հակառակը, ողջունելի է:



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: ԱՌՈՂՋԱՐԱՆ | Դիտումներ: 3721 | Ավելացրեց: Admin | Տեգեր: Դիետաներ, Առողջ սնունդ, մարմնի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ