21:40
Արդյունավետ դիետա արագ նիհարելու համար
 

   

Արդյունավետ դիետա արագ նիհարելու համար

Դիետա ըստ ժամերի

Այս դիետան ճիշտ կիրառելու  դեպքում 15 օրում կհասնեք ցանկալի արդյունքների: Դիետայի սկզբունքը հետևյալն է՝ 5 օրում քաշ գցել, ապա 15 օր ամրապնդել արդյունքները: Դիետան ավելի շատ նախատեսված է նրանց համար, ովքեր արագ են քաղցում և ժամերի հարցում կարգապահ են: 2 ժամը մեկ անգամ, 5 օր սնվել: Հետագա 10 օրերը պետք է սնվել սովորական, սակայն ցանկալի է կրճատել ալրային և քաղցր սննդատեսակները: Այս դիետան երկար է տևում, բայց թույլ է տալիս օրգանիզմին հարմարվել և սթրես չապրել: Առաջին 5 օրերի ընթացքում կարելի է կորցնել 3 և ավել կիլոգրամ, իսկ 10 օրվա ընթացքում պահպանել կորցրած քաշն ու դիետայից հետո «չհարձակվել» սեղանի վրա:

Մեկ օրվա օրինակելի ճաշացուցակը հետևյալն է՝

ժ.7:00-1 բաժակ թեյ կամ սուրճ

ժ.9:00- 1 քերած գազար՝ համեմված կիտրոնի հյութով

ժ.11:00-1 խնձոր (տանձ, կիվի )

ժ.13:00-100գ. եփած միս կամ անյուղ ձուկ

ժ.15:00-1 խաշած ձու (կարելի է 100գ. անյուղ պանիր կամ կաթնաշոռ)

ժ.17:00 բանջարեղենային աղցան կաղամբով, բազուկով, գազարով

ժ.19:00-տասը հատիկ չիր (սև սալոր կամ ծիրան), որոնք հարկ է թրջել տաք ջրով

ժ.21:00-1 բաժակ անյուղ մածուն:

 

Դիետայի գրավականը ժամին ու ճաշացանկին հետևելն է: Գրառումներ անելը նույնպես օգնում են արդյունքները ճիշտ կառավարելուն:

Եթե քաղցի զգացողությունը չեք կարողանում հաղթահարել, խնձոր կերեք կամ թուրինջ: Այս դիետայից երկարաժամկետ օգտվել խորհուրդ չի տրվում:

Կորցրած քաշը պահպանելն ավելի դժվար է

Հատկապես կարճաժամկետ դիետաներից հետո մարդու մոտ ագահություն է առաջանում որքան հնարավոր է շատ սնվելու: Այս դեպքում պետք է աշխատել չշեղվել սննդակարգից շատ, այսինքն՝ միանգամից յուղոտ կերակուրներ, հացաբուլկեղեն կամ քաղցրավենիքին անցնելիս բնական է, որ դուք կվերականգնեք Ձեր քաշը:

Հրաշագործ ջուրը

Ջուրը մեծ նշանակություն ունի նիհարել ցանկացողների համար: Դիետաների ժամանակ չմոռանաք ամեն օր ջուր խմել 1.5-2 լիտր:

Նիհարելու դեպքում նյութափոխանակության պրոցեսներն ընթանում են մի փոքր այլ կերպ, ուստի թափոնները օրգանիզմից հեռացնելու համար պարտադիր պետք է խոնավություն: Ի դեպ, չի կարելի գազավորված հեղուկներ օգտագործել, քանի որ այդ «չարաբաստիկ» պղպղճակները ակտիվացնում են ստամոքսահյութի  արտադրությունը, և քաղցի զգացողությունն ուժեղանում է:

Շարունակությունն՝ այստեղ
 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դիետաներ | Դիտումներ: 6443 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: Առողջ սնունդ | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ