21:56
Ամեն ինչ ձմռանը մաշկը խնամելու մասին (տեսանյութ)
 

   

 

Ամեն ինչ ձմռանը մաշկը խնամելու մասինՁմռան ցուրտ պարզ օրերը բազմաթիվ մարդկանց պարգևում են ոչ միայն այտերի վարդագույն փայլ, այլ նաև տհաճ չորություն դեմքի, ձեռքերի և ոտքերի մաշկին: Որոշ մարդկանց համար, խնդիրն ավելի մեծ է, քան ձիգ, չոր զգացողությունը.  նրանց մաշկն այնքան է չորանում, որ արդյունքում վերածվում է թեփի, ճաքերի և նույնիսկ էքզեմայի (որի դեպքում մաշկը բորբոքվում է):

«Երբ Դուք միացնում եք տան տաքացնող սարքերը, մաշկը սկսում է չորանալ», - Վեբ ՄԴ-ին պատմում է Բոննի ԼաՊլանտը` էսթետիկայի մասնագետ Կանյոն Ռանչ հանգստավայրում: «Կապ չունի, թե ինչ միջոցով եք տաքացնում ձեր բնակարանը` յուղով, փայտով, թե էլեկտրականությամբ, մաշկը, միևնույն է, չորանում է»:

Ծանո՞թ եք այս խնդրին: Շարունակեք կարդալ և հետևեք ՎեբՄԴ-ի թոփ 10 խորհուրդներին, թե ինչպես բարելավել մաշկի խնամքը ձմռան ամիսներին և այն պահել խոնավ ու առողջ:  

1. Գտնել Մասնագետ

Տեղական դեղատներում դուք դժվար է լավ խորհուրդ ստանաք: Այդ իսկ պատճառով էսթետիկ մասնագետի կամ մաշկաբանի դիմելը լավ ներդրում է համարվում: Մասնագետը կարող է վերլուծել ձեր մաշկի տեսակը, գտնել մաշկի խնդիրներն ու առաջարկել դրանք լուծելու խնամքի միջոցներն ու ապրանքատեսակները:
Սակայն սա չի նշանակում, որ պետք է գնեք թանկարժեք ապրանքատեսակներ: «Մատչելի ապրանքատեսակները նույնքան լավ են գործում, որքան թանկերը», - ասում է Դեյվիդ Վորոնը` մաշկաբան Արկադիայից, Կալիֆ: «Փաստորեն, հավելյալ գինը, որ վճարվում է թանկարժեք ապրանքատեսակների համար, հաճախ փաթեթավորման կամ մարկետինգային գինն է»: Առավել կարևոր է ոչ թե այն, թե որքան գումար եք վճարել այդ ապրանքատեսակի համար, այլ այն, որ ձեր մաշկն ընդունի տվյալ ապրանքատեսակը»:

2. Խոնավացում

Միգուցե, դուք գտել եք խոնավացնող միջոց գարնան կամ ամռան համար: Սակայն, երբ եղանակային պայմանները փոփոխվում են, պետք է փոփոխվի նաև մաշկի խնամքը: Գտեք յուղային, այլ ոչ թե ջրային հիմքով որևէ «քսուք» խոնավացնող միջոց, քանի որ յուղն առավել լավ է  պաշտպանիչ շերտ ստեղծում մաշկի վրա և պահպանում խոնավությունը, քան քսուքը կամ լոսյոնը: 

Այնուամենայնիվ, խնամքով ընտրեք յուղը, քանի որ ոչ բոլոր յուղերն են հարմար դեմքի համար: Փնտրեք չխցանող յուղեր, ինչպես օրինակ ավոկադոյի յուղ, հանքանյութային յուղ, գարնանածաղկի յուղ կամ նուշի յուղ: Շի յուղը կամ կարագը, ընդհակառակը, կարող է խցանել դեմքի ծակոտիները:  Իսկ բանջարեղենը,-ասում է ԼաՊլանտը, իրապես վատ միտք է: «Այն միայն կմնա մաշկի մակերեսին»,-ասում է նա և «Եվ իսկապես ճարպոտ կլինի»:

Կարող եք նաև գտնել լոսյոններ, որոնք պարունակում են «խոնավացնող նյութեր», ինչպես օրինակ այնպիսի նյութեր (գլիցերին, սորբիտոլ և հիդրոքսի թթուներ), որոնք խոնավություն են հաղորդում ձեր մաշկին:

Ամեն ինչ ձմռանը մաշկը խնամելու մասին

3. Արևապաշտպան միջոցներ

Ո՛չ, արևապաշտպանները միայն ամառվա համար չեն: Ձմռան արևը` համակցված ձյան փայլի հետ, կարող է իրապես վնասել մաշկին:  Փորձեք կիրառել լայն ազդեցության արևապաշտպան միջոց ձեր դեմքի և ձեռքերի համար դուս գալուց 30 րոպե առաջ:  Հաճախ կրկնել երկար ժամանակ դրսում գտնվելիս: 

4. Ձեռք մեկնեք ձեր ձեռքերին

Ձեր ձեռքերի մաշկն ավելի բարակ է, քան մարմնի այլ մասերինը և առավել պակաս յուղային է: Սա նշանակում է, որ դժվար է ձեռքերը խոնավ պահել, հատկապես ցուրտ, չոր եղանակին:  Սա կարող է բերել քորի և ճաքճքման: Դրսում կրեք ձեռնոցներ. եթե տաքության համար անհրաժեշտ է կրել բրդյա ձեռնոցներ, ապա հագեք բամբակյա, այնուհետև բրդյա ձեռնոցներ` բրդից բորբոքվելու հավանականությունը կրճատելու համար:

Եթե հետևեք այս խորհուրդներին, ձեր մաշկը կլինի խնամված անգամ ամենաանհրապույր եղանակին:

Կարդալ ավելին սկզբնաղբյուր կայքում:

 


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Դեմքի խնամք | Դիտումներ: 1753 | Ավելացրեց: Admin | Տեգեր: մաշկի խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ