07:50
4 եղանակ եղունգներն ամրացնելու համար
 

   

Ձեր անթերի տեսքը լրացնելու համար պետք է նախևառաջ առողջ լինեն: Սակայն հաճախ հակառակն է ստացվում. դրանք աճում են շատ դանդաղ, անընդհատ կոտրվում կամ շերտավորվում: Կան մի շարք  մեթոդներ ինչպես եղունգների ամրապնդման, այնպես էլ դրանց աճի խթանման համար: 

 

4 եղանակ եղունգներն ամրացնելու համար

 

Առաջին

Վերցնում ենք 1 փաթեթ ժելատին, լուծում ջրում և ձեռքերը 15 րոպե պահում ստացված լուծույթի մեջ: Այնուհետև դրանք լվանում ենք տաք ջրով: Այս գործողությունն անհրաժեշտ է կատարել շաբաթական 3-4 անգամ:

 

Երկրորդ

Եղունգների մերսում. վերցնում ենք փափուկ խոզանակ և մանկական օճառով մերսում եղունգների ու մաշկի հատման մասերը: Այս մերսումները նպաստում են եղունգների ամրությանը և առանձգականությանը: Մերսումը կատարվում է երկու օրը մեկ:

 

Երրորդ

Աճի խթանման համար եղունգները շփում ենք զեյթունի ձեթով: Կարելի է նաև տաքացնել 80 գրամ զեյթունի ձեթ և ավելացնել ծովային աղ. ձեռքերը լուծույթի մեջ պահել 5 րոպե:

 

Չորրորդ

Վերցնում ենք 2 թեյի գդալ ծովային աղ, լուծում տաք ջրի մեջ, ձեռքերը ստացված լուծույթում պահում 15 րոպե: Կրկնել տասը օր:

Անհրաժեշտ է նաև ընդունել A,E,D վիտամիններ, որոնք նպաստում են եղունգների և մազերի ամրապնդմանը: Սննդակարգի մեջ կարելի է ներառել գազար, ծովային կաղամբ, ձկնեղեն, կաթնամթերք: Հայտնում է LadyNews-ը:


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մատնահարդարում, պեդիկյուր | Դիտումներ: 1386 | Ավելացրեց: Davbad | Տեգեր: մատնահարդարում, Եղունգների խնամք | Վարկանիշ: 3.0/5
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ