14:40
Խորհուրդներ մասնագետից. եղունգների խնամք
 

   

Խորհուրդներ մասնագետից. եղունգների խնամք

Եղունգները չկոտրատվելու համար առաջնահերթ է տնային աշխատանքներ կատարելիս հագուստ կամ ամաններ լվանալիս անհրաժեշտ է ձեռնոցներ կրել, որովհետե լվացող միջոցները իրենց բաղադրության մեջ պարունակում են ձեռքերը և  եղունգները վնասող քիմիական նյութեր։ Տնային պայմաններում եղունգները կարելի է մշակել վաննաներով, քսուքներով։

Հինան ունի բուժող և վերականգնող հատկություն, և պատահական չի եղել հնում կանանց ձեռքերի, ոտքերի եղունգների հինա դնելը։ Հինան օգտակար միջոց է նաև ոտքերի հոտի և քրտնքի դեմ։
Ոտքերի եղունգները խնամելու համար պետք է հինայի լուծույթով վաննաներ ընդունել։ Այս պրոցեսը 3-4 անգամ կրկնելու դեպքում արդյունքն ակնհայտ կլինի։ Ձեռքերը հինայի լուծույթով խնամելու համար անհրաժեշտ է այն վրձնով քսել եղունգների    մակերեսին    և    թողնել 20-30 րոպե։

Եղունգների խնամքի ավելի պարզ միջոց է պանրաջուրը (աղաջուր)։ Աղի մեջ պարունակվող կալցիումը շատ օգտակար է եղունգների սնուցման համար։
«Միրալյուքս» ֆիրմայի արտադրությամբ լաքի տեսքով եղունգների խնամքի միջոցները, որոնք պարունակում են Մեռյալ ծովի աղը տարբեր վիտամիններով հարուստ, նույնպես օգտակար են։

Եղունգների աճը խթանող և շերտավորումը կանգնեցնող օգտակար միջոց է գերչակի յուղը, որը ցանկալի է քսել քնից առաջ մաքուր եղունգներին։

Տարածված միջոց է մեջտեղից կիսած կիտրոնի մեջ եղունգների խրելը կամ կիտրոնի հյութը եղունգներին քսելը։ Եվ ընդհանրապես ցանկացած ցիտրուսային մրգի կեղևը  կարելի   է  կտրատել,  լցնել եռացրած ջրի մեջ և եղունգները 20– 30 րոպե թողնել այդ զանգվածի մեջ։

Մետաղյա խարտոցները նպաստում են եղունգների շերտավորմանը։ Եղունգների շերտավորմանը խթանում է նաև արյան վատ շրջանառությունը, հետևաբար՝ ձեռքերը պետք է մերսել եղունգների կողքերով բարձրանալով դեպի մատները, ապա մինչև ձեռքի հոդերը։

Եղունգներին ցանկացած լաք քսելուց առաջ անհրաժեշտ է դրանք անգույն լաքով պատել, այնուհետև քսել գունավոր լաքը, որից հետո պատել մեկ այլ լաքով ֆիքսատորով, որը եղունգներին տալիս է փայլ։
Եղունգների շուրջը գտնվող կաշին (կուտիկուլ) անհրաժեշտ է հեռացնել միայն շատ լինելու և եղունգի ազատ շնչելուն խանգարելու դեպքում։
Կուտիկուլը հեռացնելուց առաջ այն փափկացնելու նպատակով պետք է հատուկ գել կամ քսուք քսել, որից հետո հատուկ փայտիկի միջոցով (նարնջի կամ դեղձի փայտից), որը լինում է բարակ, երկար, տափակ ծայրով, կուտիկուլը զգուշորեն ետ հրել, որպեսզի եղունգը չվնասվի։ Այս պրոցեսը կոչվում է չոր մաքրում։
Խնամեք և  պահպանեք ձեր եղունգները։


Իր մասնագիտական խորհուրդները տվեց եղունգների
լաքապատող Վարդուհի Պետրոսյանը

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Մատնահարդարում, պեդիկյուր | Դիտումներ: 8007 | Ավելացրեց: Admin | Տեգեր: եղիր հմայիչ, Առողջ ապրելակերպ, Եղունգների խնամք | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ