00:22 Որպեսզի եղունգներն ամուր լինեն | |||
• Խոնավացրեք եղունգները: • Եթե մշտապես բողոքում եք կոտրատվող, փշրվող եղունգներից, հետևեք այս պարզագույն խորհուրդներին և արդեն մեկ ամիս անց զգալի փոփոխություն կնկատեք: • Խոնավացրեք եղունգները: Վազելինը և այլ խիտ քսուքները, որոնք հեշտությամբ լվացվում են ջրով, փափկացնում և խոնավացնում են ինչպես եղունգները, այնպես էլ դրանց հարող մաշկը: Որպեսզի արդյունքն առավել նկատելի լինի, գործողությունն արեք քնելուց առաջ: • Լոգանքներ` եղունգների համար: Շաբաթը 1-2 անգամ կատարեք այս գործողությունը. տաքացրեք ձիթապտղի ձեթը և 15-20 րոպե մատներն ընկղմեք մեջը: • Եղունգների լաքը մաքրեք հատուկ հեղուկով: Եղունգնրի լաքը մաքրելու համար օգտագործեք ոչ թե սովորական ացետոն (չորացնում, վնասում է եղունգները), այլ այդ նպատակի համար նախատեսված սնուցող, վիտամիններով հարուստ հեղուկ-միջոցներ: Հետևեք սննդակարգին: Սննդակարգում պետք է իշխեն կեֆիրը, յոգուրտն ու պանիրը, ծովամթերքը, սոյան, ծովակաղամբը, ձվի դեղնուցը, կանաչեղենն ու բանջարեղենը: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| |