Յոգա (ճանապարհ). ի՞նչ է այն
![]()
  kiss.am Յոգան (ճանապարհ) փիլիսոփայության դպրոց է, որը հիմնադրել է Պատանջալին մոտ մ.թ.ա. 700 թ.-ին: Յոգաներն ունեն տարբեր աստիճաններ: ![]() Կարմա Յոգայի, այսինքն, պատճառի և հետևանքի օրենքի գաղափարները պահպանված են բոլոր ժողովուրդների մոտ. դրանք արտահայտված են ժողովուրդների ազգային կրոններում, ավանդապատումներում, ասացվածքներում: Մենք բոլորս էլ միշտ օգտագործում ենք. «Ինչ կցանես, այն կհնձես», «Ով ինչ անի, իրեն կանի», քրիստոնեության մեջ` «Մի արա այն, ինչ չես ուզի անեն քեզ»: Բհակտի Յոգան մարդուն կատարելության տանող ամենաբնական և իրական ճանապարհն է, համենայնդեպս, այդպես են պնդում Բհակտա Յոգերը, որովհետև այն Սիրո Յոգան է: ժնանա Յոգա բառացիորեն նշանակում է գիտելիք, էզոթերիկ իմաստով` «բարձրագույն կամ աստվածային գիտելիք` ձեռք բերված Յոգայի միջոցով»: Այս Յոգան քննում է տիեզերքի և մարդու առաջացման հետ կապված հարցերը, որոնց պատասխանները, ինչպես ցույց տվեց պատմությունը, մարդիկ այդպես էլ չգտան և մինչև այսօր էլ փնտրում են: Ռաջա Յոգան առաջարկում է ուսումնասիրել էությունը` դուրս գալով ներքին աշխարհից և նրա միջոցով ղեկավարել և ներքին, և արտաքին աշխարհները: Ամենացածր աստիճանն է Հաթհա Յոգան, որը շատ ավելի է հայտնի: «Այն զբաղվում է առանձնապես ֆիզիկական մարմնով: Հաթհա Յոգայի վարժությունները դժվար են և կարևորը այն է, որ նրանք չեն հասցնում հոգևոր կատարելագործման: Այդ Յոգայի արդյունքը երկարակեցությունն է: Բանյան ծառը ապրում է 5000 տարի, բայց նա այնուամենայնիվ միայն ծառ է: Եթե մարդը ապրում է երկար, նա նույնպես միայն և միայն առողջ կենդանի է»,- այսպես է ասում Սվամի Վիվեկանանդան: Ագնի-Յոգան (Ագնի` սանսկ.- Կրակ)` Յոգաներից ամենաբարձրը, որը սինթեզեց բոլոր ուսմունքները և Յոգաները, ասում է. նրանք նույնն են, նրանք բոլորը Միասնական Տիեզերական Իմաստության հատվածներն են: Ժամանակն է նրանց միավորել, որպեսզի միավորված լինի և մարդկանց մտածողությունը, և մարդն էլ իր ոգին պատկերացնի Տիեզերական ոգուն համաձույլ, Ամբողջի մեջ և կլինի Ներդաշնակություն, Խաղաղություն, Իմաստություն: Ագնի-Յոգան շեշտը դնում է մարդու գիտակցության ընդլայնման և բանականության զարգացման վրա` պահանջելով կամքի մեծ դրսևորում, որոնք հետո կմիավորվեն զգացաիմացության մեջ: Ճշմարտությանը հասնելու այս միակ ճանապարհը պետք է համընթաց լինի բարոյագիտության-էթիկայի հետ, այն էլ Կենդանի: Մարդու ողջ գործունեությունը ուղղված է ի բարօրություն մարդկանց: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1855 |
| | |