Ինչպե՞ս հանել նյարդային լարվածությունը հանգստյան օրերին (և ոչ միայն)
 

   Առողջապահության լրատու


Նյարդային լարվածությունն այն խնդիրներից մեկն է, որն ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն: Նյարդային լարվածության դեպքում նվազում է աշխատունակությունը, դրսևորվում է անտարբերության և անելանելիության զգացողություն, խանգարվում է քունը:
 
Ինչպե՞ս հանել նյարդային լարվածությունը հանգստյան օրերին (և ոչ միայն)

Մարդը նյարդայնանում է ամեն մի մանրուքից և սկսում ամբողջ զայրույթը թափել շրջապատի վրա: Մշտական լարվածության դեպքում իմունային համակարգը թուլանում է, ինչն էլ ճանապարհ է բացում վիրուսների համար: Տուժում է նաև սիրտ-անոթային համակարգը, որն էլ հանգեցնում է մշտական անհանգստության և անհարմարավետության: Շատ կարևոր է իմանալ, թե ինչպես արագ հանել նյարդային լարվածությունը, որպեսզի այն չվերածվի քրոնիկական հոգնածության, անտարբերության և հետագայում` ծանր դեպրեսիայի:

Նյարդային լարվածության դրսևորման առաջին նշաններն են.


ակտիվության նվազումը,
քնի խանգարումը,
օտարացումը,
գրգռվածությունը:


Հարկ է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանել նյարդային լարվածությունը և թույլ չտալ, որ զարգանան քրոնիկական հիվանդություններ և դեպրեսիա:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն թուլանալ և շեղվել առկա խնդիրներից:

Զբաղվեք սպորտով: Կօգնեն ամենօրյա զբոսանքներն այգում կամ տան շրջակայքում, մայրուղուց հեռու: Չարժե անտեսել նաև մարզադահլիճը: Ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունը բարձրացնում է էնդորֆինների` ուրախության հորմոնի մակարդակը, որի շնորհիվ մարզումներից հետո բարձրանում է տրամադրությունը:

Շփվեք հաճելի մարդկանց հետ: Անհրաժեշտ է, ինչքան հնարավոր է շատ տրամադրվել դրական հույզերի: Խուսափեք այնպիսի մարդկանցից, ում հետ շփումը սթրեսի է հանգեցնում: Շրջապատի մարդկանցով է պայմանավորված, թե ինչպես եք զգում ձեզ:

Ինչպե՞ս հանել նյարդային լարվածությունը հանգստյան օրերին (և ոչ միայն)Փորձեք շեղվել և չմտածել առկա խնդիրների մասին: Ինքներդ ձեզ համար ինչ-որ հետաքրքիր զբաղմունք ստեղծեք. հետաքրքիր ֆիլմ, հաղորդում դիտեք, զբաղվեք սիրած գործով, այցելեք թանգարաններ: Կարևորը մռայլ մտքերից ազատվելն է: Թույլ մի տվեք կենտրոնանալ առաջացած խնդիրների վրա գոնե ինչ-որ ժամանակ:

Ինչ-որ համեղ ուտեստ փորձեք: Դա կօգնի բարձրացնել տրամադրությունը և ավելի լավ զգալ: Միայն հիշեք, որ սնվելու մեջ հարկ է պահպանել չափավորությունը: Շոկոլադի փոքր կտորից անգամ տրամադրությունը բարձրանում է, իսկ ամբողջ սալիկից վատանում, նաև քաշն է ավելանում:

Հանգստյան օրերին քաղաքից դուրս եկեք, ընկերների, երեխաների հետ խաղեր կազմակերպեք: Հեռուստացույցի առջև պարզապես նստելը ցանկալի արդյունք չի տա:

Ժամանակ հատկացրեք սիրած զբաղմունքին: Իսկ եթե այդպիսին չկա, ապա հարմար ժամանակ է դրա մասին մտածելու: Հետաքրքիր ու սիրած զբաղմունքը կօգնի ավելի շատ շեղվել կենցաղային խնդիրներից:

Շատ մրգեր ու բանջարեղեն օգտագործեք: Դրանցում պարունակվող վիտամինները կօգնեն վերականգնել օրգանիզմի նյութափոխանակությունը և լրացուցիչ էներգիա կտան: Ամենակարևորը, հարկ է միշտ գտնվել հանգիստ, հաճելի միջավայրում, որտեղ չկան գրգռող գործոններ: Հնարավորության սահմաններում խուսափեք այդ գործոններից, հանգստացեք և ուրախացեք կյանքով:

 

777


Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ




Աղբյուրը: http://www.kiss.am/xarynkar/vol19/D0A3D0B1D0B8D180D0B0D0B5D0BC-D181D182D180D0B5D181D.jpg

Կատեգորիա: Հոգեբանություն | Ավելացրեց: Admin (26.07.2014) | Հեղինակ: Առողջապահության լրատու W
Դիտումներ: 1556 | Տեգեր: հոգեկան անդորր, հոգեկան խաղաղություն | Վարկանիշ: 0.0/0
Կայքն իր գործունեությունը տեղափոխել է «Ժամանց և Տեղեկատվություն» YouTube-յան ալիք: Շուտով դուք կվերահասցեավորվեք մեր erkusov.com ֆեյսբուքյան էջ: Միացեք 125հզ.+ բաժանորդներին:
Սեղմիր Հավանել և կարդա հետաքրքիր նյութեր

Լավ