kiss.am
Ձանձրացե՞լ ես քո՝ կյանքից դժգոհ մշտական կարգավիճակից, ուրեմն բավական է փնթփնթաս, բավական է ընկնես սթրեսների և դեպրեսիաների մեջ: Սովորի՛ր հաղթահարել դրանք և վայելի՛ր կյանքը: Լավատեսություն Ըստ ռուս և ամերիկացի հոգեբանների՝ սա ամենակարևոր նախապայմանն է սթրեսային վիճակներից խուսափելու և դրանք հաղթահարելու համար: Հիշի՛ր՝ ընկճվածության հիմնական պատճառը բխում է նրանից, թե մենք ինչպես ենք ընկալում մեր շրջապատում և մեզ հետ տեղի ունեցող իրադարձությունները: Կազմակերպվածության հակում Անկազմակերպվածությունը, անկայունությունը, թափթփվածության հակումը կարող են թվալ հանգստության կամ անհոգության դրսևորումներ, սակայն իրականում դրանք հանգեցնում են սթրեսային իրավիճակների: Դրանցից խուսափելու համար անհրաժեշտ է ամեն առավոտ կազմել օրվա պլան, որպեսզի հնարավոր լինի ամեն ինչ հասցնել և չընկնել ցայտնոտի մեջ: Սովորի՛ր ասել «ոչ» Պետք չէ փխրուն ուսերիդ վերցնել ողջ աշխարհի հոգսը: Ինքդ քեզ համար պարզիր հնարավորություններիդ սահմանները և աշխատիր չանցնել դրանք: Եթե չունես ինչ-որ բան անելու ժամանակ կամ պարզապես ցանկություն, ուրեմն մի՛ արա: Սովորիր անկաշկանդ ասել «ոչ»: Մի՛ եղիր մաքսիմալիստ Մի դիր քո առջև անիրագործելի նպատակներ և հետո էլ զուր մի՛ տառապիր դրանք չիրագործելու համար: Ձգտիր լինել համբերատար և զիջող ինչպես քո, այնպես էլ շրջապատիդ մարդկանց հանդեպ: Մի՛ զղջա անցյալի համար Մեզանից յուրաքանչյուրը կյանքի ընթացքում արել է բաներ, որ կցանկանար կատարած չլինել: Պետք չէ ափսոսալ և զղջալ այն բաների համար, որոնք արդեն կատարվել են, կամ կարող էին կատարվել: Պարզապես սովորիր սխալներիդ վրա. չէ՞ որ աշխարհում ամեն բան մարդու համար է: Խաղաղ հոգի
Գոյություն ունեն նաև չորս ոչ հոգեբանական սկզբունքներ, որոնք յուրացնելով՝ դու էլ ավելի հզոր հակառակորդ կլինես ամենակուլ թախծին, տխրությանն ու ըկճվածությանը: Դրանք են՝ ☆ Ֆիզկուլտուրայով պարբերաբար զբաղվելը ☆ ճիշտ սնվելը ☆ Ալկոհոլը չչարաշահելը ☆ Խորը քունը Աշխարհում ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք տեսնում դրանք, չէ՞ որ կիսով չափ ջրով լցված բաժակը մարդկանց մի մասի դժգոհությունն է առաջացնում, որ այն կիսով չափ դատարկ է, մյուսների գոհունակությունը, որ կիսով չափ լիքն է, իսկ երրորդների համար դա ընդհանրապես կարևոր չէ, նրանք պարզապես վերցնում են այն ու խմում: Մի՛ ընկեք կյանքի մանրուքների ետևից: Թեստ. ԱՐԴՅՈ՞Ք ՍԹՐԵՍՆԵՐԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԵՆ Լիարժեք հանգստի, առողջ քնի, փոխշփումների և բուժման համար ժամանակի մշտական անբավարարությունը մասնագետները համարում են մեր օրերի ամենահզոր սթրեսային գործոնը, որը ստիպում է վաղաժամ թոշնել:
Արդյունքներ 1-3 «այո» պատասխան. Ցայտնոտը, բարեբախտաբար, առայժմ քեզ չի սպառնում: Ընդհակառակը՝ դու հսկայածավալ ազատ ժամանակ ունես: Տնօրինիր այն հօգուտ առողջության. սկսիր զբաղվել լողով, այցելել մարզադահլիճ և գեղեցկության սրահ: 4-7 «այո» պատասխան. Քո օրակարգը համարժեք է ապրելակերպին: Դու խելամտորեն հերթագայում ես հանգիստն ու աշխատանքը՝ հասցնելով զբաղվել քեզնով, փոխշփումներ ունենալ, թատրոն գնալ այլ խոսքով՝ ճիշտ ապրել ու վայելել կյանքը: 8-ից ավելի «այո» պատասխան Դու մշտապես ցայտնոտի մեջ ես, իսկ դա վտանգում է առողությունդ: Միշտ լարված ես, ժամանակ չունես հիվանդանալու և մրսածությունն անցկացնում ես ոտքի վրա: ժամանակ չունես պարբերաբար հետազոտվելու բժիշկների մոտ, մինչև իսկ՝ ականջ դնել օրգանիզմի պահանջներին: Դադարի՛ր սկյուռիկի նման պտտվել փակօղակի մեջ, անցիր կանոնավոր օրակարգի: Տարածել... Նմանատիպ նյութերՆոր նյութերՄիացեք մեզ YouTube-ում... 80հզ.+ բաժանորդ
| Դիտումներ: 1116 |
| | |
Կյանքի արագ և անընդհատ փոփոխվող ռիթմերը շարունակաբար ստիպում են մեզ հարմարվել իրավիճակի թելադրած նոր պայմաններին և հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Ոմանք իրենց հանդիպող խոչընդոտներին նայում են որպես մարդու կյանքում առկա նորմալ երևույթների և հեշտությամբ հաղթահարում դրանք, իսկ ոմանք էլ ընկնում են խորը դեպրեսիաների մեջ և շարունակ կրկնում՝ ինչու՞ դա հենց ինձ պատահեց, մի՞թե ես արժանի էի դրան և այլն...